ԱՄՆ-ի և Կանադայի էմբարգոն սպառնում է թուրքական «Բայրաքթար»-ների և այլ զենքերի վաճառքին․ վերլուծաբան

Լուրեր

14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

ԱՄՆ-ի և Կանադայի էմբարգոն խոչընդոտում է Թուրքիայի փորձերին՝ վաճառել իր արտադրած անօդաչուներն ու ուղղաթիռները այլ երկրներին։ Այս մասին ասել է վերլուծաբան Բուրակ Բեքդիլը, գրում է «Ահվալ» գործակալությունը։

«Անկարան կորպորատիվ իրավական լուծում է առաջարկել այս խնդրին, բայց այն կարող է չհաղթահարել քաղաքական խնդիրները, որոնք առկա են արտահանման սահմանափակումների հետևում»,- ասել է Բեքդիլը։

Նա նշել է 1․5 մլրդ դոլարանոց գործարքի մասին, որին Թուրքիան հասել էր Պակիստանի հետ՝ վաճառելու T129 ATAK 30 ուղղաթիռներ, որոնք, ըստ վերլուծաբանի, տեղական են, բայց «իրականում արտադրվում են իտալա-բրիտանական լիցենզիայով»։

Այդ վաճառքը, որը Թուրքիայի սպառազինության ամենամեծ գործարքներից է, արգելափակվել է Վաշինգտոնի կողմից։ Այն սնուցվում է երկու T800-4A շարժիչներով, որոնք կառուցվել է ամերիկյան Honeywell և բրիտանական Rolls-Royce ընկերությունների համատեղ ձեռնարկության կողմից։ Ստացվում է, որ Թուրքիային ամերիկյան լիզենցիա է անհրաժեշտ, եթե ցանկանում է արտահանել տեղական արտադրության ուղղաթիռները։

Թուրքիան սկսել է նմանատիպ խնդիրների բախվել նաև Bayraktar TB2 անօդաչու սարքերի դեպքում, որոնք հայտնի են դարձել մի շարք երկրներում։ Կրկին Անկարայի խնդիրն այն է, որ անօդաչուի առանցքային արտադրամասերն օտարերկրյա արտադրության են։ Ապրիլի 12-ին Կանադան հայտարարեց, որ չեղյալ է հայտարարում Թուրքիա 29 ռազմական արտահանման թույլտվություն, այդ թվում՝ L3Harris-ի Wescam էլեկտրաօպտիկական սենսորային տեսախցիկները, որոնք օգտագործվում են TB2 անօդաչու թռչող սարքերում։

Ըստ Բեքդիլի՝ դրանք «անօդաչուների ամբողջ համակարգի սիրտն են»: Կանադան չեղյալ հայտարարեց դրանց արտահանումը, երբ տեխնոլոգիաները թուրքական անօդաչուներով տեսքով Ադրբեջանին տրամադրվեցին՝ առանց Օտտավայի թույլտվության։ Անօդաչուներն օգտագործվեցին Լեռնային Ղարաբաղի պատերազմում։

Բեքդիլն ասում է, որ չնայած պաշտոնյաներն էմբարգոն փորձում են մեղմացնել՝ «տեղական քարոզչության նպատակով», թուրքական անօդաչուների գնորդները կամ պոտենցիալ գնորդները դրանք ցանկանում են TB2 կանադական սենսորներով, որն այլևս հնարավոր չէ։ Վերլուծաբանը նշում է, որ թուրքական Aselsan ընկերությանը տարիներ կպահանջվեն՝ բնօրինակ էլեկտրաօպտիկական տեսախցիկներ ստեղծելու համար։

Միաժամանակ, Թուրքիան հույս ունի անօդաչուները վաճառել Մարոկոյին, որը կարող է հետո առանձին գնել կանադական բաղադրիչները։ Բեքդիլը նաև նշում է, որ Կանադայի կառավարությունը կարող է ստուգել Թուրքիայի և Կանադայի միջև TB2 անօդաչուի գործարքը, բայց, միևնույն ժամանակ, «քաղաքականությունը միշտ չէ, որ հիմնված է մաքուր օրինականության վրա»։

Էմմա Չոբանյան