ՍԴ-ից ակնկալում ենք բարձր դատարանին հարիր քննություն․ Սոս Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

«Այսպիսի անթաքույց վարչական ռեսուրսի օգտագործում և իշխանության եղած մարդու կողմից պետական ապարատին, հանրային սեկտորին ուղղորդում երևի թե երբեք չի եղել: Նկատի ունեմ այն, որ երբ վարչապետի պաշտոնակատարի շուրթերից ատելության խոսք է հորդում, և մարդը՝ չագուչը ձեռքին, փորձում է ահաբեկել թե՛ ընդդիմությանը, թե՛ ընդդիմության պոտենցիալ ընտրազանգվածին, դրանից ավել վարչական ռեսուրսի օգտագործում դժվար է պատկերացնել,- Factor.am-ի հետ զրույցում այս մասին նշեց «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը:

««Պատիվ ունեմ» դաշինքի ակտիվիստների նկատմամբ բռնաճնշումները ևս նպատակ ունեին ահաբեկել ընտրազանգվածին և խանգարել կազմակերպչական աշխատանքներն իրականացնելուն: Այդ ամենը նախևառաջ կարող է ուղղակի ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, և երկրորդ՝ խախտում է երկրում ազատ մրցակցային պայմաններում ընտրություններ կազմակերպելը: Մենք գիտենք նաև, որ եղել են զինվորականներին ուղղորդելու դեպքեր, որոնք արձանագրվել են տեսախցիկով, և դա քվեարկության կամարտահության վրա ազդեցություն է: Մենք այդ ամբողջը ներկայացնելու ենք Սահմանադրական դատարանում,- նշեց Հակոբյանը:

Անդրադառալով հարցին, թե ինչ ակնկալիքներով է «Պատիվ ունեմ» դաշինքը դիմել ՍԴ, Հակոբյանը նշեց. «Մեծ հույս և ակնկալիք ունենք, որ Սահմանադրական դատարանը բարձր դատարանին հարիր քննություն կիրականացնի և կպաշտպանի սահմանդրականության շահերը, հանդես կգա ՀՀ-ում իրավական պետության պաշտպանության դիրքերից»:

Հարցին՝ վստահո՞ւմ են ՍԴ կազմին, թե՞ ոչ, Հակոբյանը պտասխանեց, որ նախօրոք ճիշտ չեն համարում ՍԴ կազմի նկատմամբ վստահության խնդիր դնելը և հավելեց, որ ՍԴ-ին վերաբերվում են որպես իր լիազորությունները հարիր կերպով օգտագործելու ունակ դատարանի՝ ինչպես հատուկ է իրավական պետության ՍԴ-ին:

Մանրամասները՝ տեսանյութում: