Ղրղզստանի ԱԳ նախարարն առաջարկել է Կենտրոնական Ասիա-Հարավային Կովկաս՝ 5+3 միջտարածաշրջանային պլատֆորմ ստեղծել

Լուրեր

19.05.2026 | 16:52
Սամվել Կարապետյանը՝ ФСБ-ի հետ իր կապի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 16:43
ԱԱ-2026-ի մասնակցի հայտացուցակում կա միայն մեկ ֆուտբոլիստ, որը ծնվել է այդ երկրում
19.05.2026 | 16:35
Էստոնիան առաջին անգամ խոցել է երկրի օդային տարածք մտած ուկրաինական ԱԹՍ-ն
19.05.2026 | 16:26
Ընտանեկան բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացիոն ծրագրի նախագիծը դրական եզրակացություն է ստացել
19.05.2026 | 16:25
Բռնել «Մորուքից»». ինչպես են ФСБ-ի, ГРУ-ի և СВР-ի գործակալները աշխատում Հայաստանում․ The Insider-ի հետաքննությունը
19.05.2026 | 16:22
Mango ընկերության հիմնադրի որդին ձերբակալվել է հոր սպանության կասկածանքով
19.05.2026 | 16:18
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 16:13
«Ինտերը» ներկայացրել է նոր համազգեստը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 16:04
Սամվել Կարապետյանի անձնագրային գործում որպես աշխատանքի վայր նշված է եղել ФСБ-ի տեղեկատվական կենտրոնը․ The Insider
19.05.2026 | 15:55
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ապօրինի առցանց խաղատների դեմ պայքարի փաթեթին
19.05.2026 | 15:49
Էրդողանն ու Մակրոնը բանակցում են ՀՕՊ-ի վերաբերյալ խոշոր գործարքի շուրջ
19.05.2026 | 15:41
Հայաստանի հավաքականների կազմերը ըմբշամարտի Մ-15 ԵԱ-ում
19.05.2026 | 15:36
ՄԻՊ ներկայացուցիչները ձերբակալվածներին պահելու վայրում այցելել են Օսիպյանին 
19.05.2026 | 15:34
Նիկոլ Փաշինյանը Տաշիրում է․ ՈւՂԻՂ
19.05.2026 | 15:27
ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ղրղզստանն առաջարկում է ստեղծել միջտարածաշրջանային նոր պլատֆորմ, որը կմիավորի Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրները։ Այս մասին այսօր հայտարարել է Ղրղզստանի ԱԳ նախարար Ռուսլան Կազակբեկովը Բաքվում ադրբեջանցի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիում։

Ասուլիսին նախորդել են երկու երկրների ԱԳ նախարարների բանակցությունները, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Մենք կարծում ենք, որ ժամանակն է օգտագործել բաց թողնված հնարավորությունները և հաստատել ռազմավարական գործընկերություն։ Մենք հանդես ենք գալիս հեռանկարում նոր միջտարածաշրջանային՝ Կենտրոնական Ասիա-Հարավային Կովկաս՝ 5+3 պլատֆորմի ստեղծման օգտին։ Առաջարկում ենք ակտիվացնել միջատարածաշրջանային երկխոսությունը»,- ասել է Ղրղզստանի ԱԳ նախարարը։

Նա նաև նշել է, որ Ադրբեջանն իրենց երկրի համար շատ կարևոր գործընկեր է։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Ռուսլան Կազակբաևը կարծիք է հայտնել, որ այն լուծված է։

«Ղարաբաղի խնդրի լուծումը տարածաշրջանին զարգացման խթան կհաղորդի»,- նշել է Ղրղզստանի ԱԳ նախարարը։

Հավելենք, որ Ղրղզստանը ներառված է Հայաստանի հետ երկու տարածաշրջանային կազմակերպությունում՝ ՀԱՊԿ-ում և ԵՏՄ-ում։ Փաստացի, երկու երկրները համարվում են դաշնակիցներ, սակայն մայիսի 12-ից, երբ ադրբեջանական ԶՈՒ-ն ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք, Ղրղզստանի իշխանությունները որևէ հայտարարություն չեն արել, նույնիսկ ՀՀ-ի կողմից ՀԱՊԿ-ին պաշտոնապես դիմելուց հետո։

Էմմա Չոբանյան