Խոշոր բացահայտում. ՊԵԿ-ը հայտնաբերել է 97 կգ ընդհանուր քաշով «Հերոին» տեսակի թմրամիջոց

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից իրականացված շուրջօրյա հսկողական աշխատանքների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգության հերթական խոշոր դեպքը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն:

«Օրերս  Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, մասնակցությամբ` Հարավային մաքսատուն-վարչության աշխատակիցների և Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի ծառայողների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ Ոստիկանության աշխատակիցների, մաքսային հսկողության են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետությունից «Ագարակ» պետական սահմանային անցակետով Հայաստանի Հանրապետություն ժամանած Թուրքիայի Հանրապետության քաղաքացու կողմից շահագործվող բեռնատարը։

Հիշյալ բեռնատարի մաքսային զննման արդյունքում դրա կցորդի տանիքի դիմացի հատվածում թաքցված մետաղական կոնստրուկցիաների միջից հայտնաբերվել են 97կգ ընդհանուր քաշով «Հերոին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ 119 հատ փաթեթ՝ փաթեթավորված շագանակագույն ինքնակպչուն ժապավեններով։ Հայտնաբերված 97կգ ընդհանուր քաշով «Հերոին» տեսակի թմրամիջոցը ընթացիկ տարվա երկրորդ խոշոր բացահայտումն է Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից վերջերս բացահայտված շուրջ 365կգ քաշով «Հերոին» տեսակի թմրամիջոցի հայտնաբերման դեպքից հետո։ Հայտնաբերված «հերոին»-ի շուկայական արժեքը կազմում է 10-11 միլիոն ԱՄՆ դոլար:

Փաստի առթիվ ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 4-րդ մասով և 266 հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, որի շրջանակներում Թուրքիայի Հանրապետության քաղաքացին ձերբակալվել է։

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ Ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկվել են մի շարք անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ թմրամիջոցների մաքսանենգության հիշյալ դեպքով ներգրավված անձանց շրջանակը բացահայտելու ուղղությամբ»։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: