Թագուհի Թովմասյանը դատական հայց է ներկայացրել Լենա Նազարյանին

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը դատական հայց է ներկայացրել ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի դեմ: Այս մասին Factor TV-ն տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերգեյ Սահակյանին:

Թագուհի Թովմասյանը Նազարյանից պահանջում է վիրավորանք համարվող արտահայտության համար հրապարակայնորեն ներողություն խնդրել և փոխհատուցում վճարել:

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին տեղի ունեցած խորհրդարանական նիստի ընթացքում Թովմասյանի ելույթից հետո, որում նա քննադատում էր իշխանությանը՝ զինծառայողների դիերի ու մասունքների ոչ պատշաճ պահման համար, ԱԺ փոխնախագահը շշուկով արձագանքել էր՝ ասելով «իդիոտկա»։

Վիրավորական արտահայտությունը լսելի էր եղել, քանի որ Նազարյանի բարձրախոսը միացված էր։ Նույն նիստի ընթացքում պատգամավոր Թովմասյանն անդրադարձել էր Նազարյանի արած արտահայտությանը՝ պահանջելով ներողություն խնդրել։ Ավելի ուշ լրագրողների հետ ճեպազրույցում Լենա Նազարյանն ասաց, որ չի պատրաստվում ներողություն խնդրել, ավելին՝ Թագուհի Թովմասյանը պետք է ներողություն խնդրի։

Մերի Մարտիրոսյան