Ստանում ենք ընդդիմություն, որը, մեղմ ասած, գլխացավանք է․ հիմա էլ հոխորտում են, թե հանգիստ չենք տալու․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
Բոլորը

Ի՞նչ «զսպաշապիկներ» պետք է գործեն, որպեսզի իշխանությունը չկտրվի իրականությունից: «Իշխանություն-հասարակություն հնարավոր համագործակցության ձևաչափ» թեմայով քննարկման ժամանակ քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն այս հարցին ի պատասխան նշեց. «Խորհրդարանում իշխանությունները հազիվ թե այդ առումով լավ խորհրդատուներ կարողանան ունենալ՝ հանձինս այն ընդդիմության, որն այնտեղ ձևավորվել է: Որակական մասով դա այդ երեք տարվա բացթողումների արդյունքն է:

Չտրվեց պետության զավթման քաղաքական գնահատականը, և հեղափոխությունն այդպես էլ «ծննդյան վկայական» չունեցավ:

Մարդիկ, որոնց վրա, եթե աչքներդ փակ մատներդ դնեք քրեական օրենսգրքի ցանկացած էջի վրա, այդ հոդվածով կարող եք գործ հարուցել, համապատասխան վայրերում հայտնվելու փոխարեն հայտնվեցին ընտրական ցուցակներում: Ռեանիմացվեց թաղային նայողների ինստիտուտը, օդում կախված լուրերի համաձայն՝ որոշակի գումարներ սկսեցին շրջանառվել և որոշ հիմնարկների տնօերններ պարտադրում էին՝ ում ընտրել և ինչ քաղաքական վարք դրսևորել: Արդյունքում մենք ստացանք մի ընդդիմություն, որը, մեղմ ասած, ընդդիմություն չէ, այլ գլխացավանք է, եթե ոչ չարիք: Հիմա էլ հոխորտում են, թե հանգիստ չենք տալու: Քրեական օրենսգիրքը  «լաց է լինում» նրանց վրա»,- նշեց Մեհրաբյանը՝ հավելելով, որ մեկուկես տարի հետո հնարավոր է արտահերթ ընտրություններ տեղի ունենան, քանի որ այդ ընդդիմությունը կարող է գոյություն չունենալ:

Մանրամասները՝ տեսանյութում: