Բագրևանդ փողոցի 3 հա-ը հատկացվել է «Ինժեներական քաղաքի» կառուցմանը

Լուրեր

14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
14.10.2026 | 20:30
«Ցավոտ սահմանափակումներ»՝ մարզերից եկողների համար․ ինչ է պատրաստվում անել քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարությունը հավանություն է տվել «Ինժեներական քաղաքի» ստեղծման հայեցակարգին և դրանից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցին: Ըստ այդմ՝ կսահմանվեն «Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի հիմնական բաղադրիչները, նպատակներն ու խնդիրները, առավելությունները, ծրագրի իրագործման ուղղությամբ իրականացվելիք գործողությունները, պատասխանատուները, ֆինանսավորման աղբյուրները և ակնկալվող արդյունքները: Ինժեներական քաղաքը ստեղծելու նպատակով ընտրվել է Բագրևանդ փողոցի 3 հա մակերեսով հողամասը:

Ըստ հիմնավորման՝ Հայաստանի ինժեներական և բարձր տեխնոլոգիաների (ԻԲՏ) ոլորտում առկա է զգալի չիրացված ներուժ, որի արդյունավետ իրացումն ապահովելու նպատակով կարևորագույն մարտահրավեր է հանդիսանում արդիական տեխնոլոգիական ենթակառուցվածքների ստեղծումն ու զարգացումը: ՀՀ-ում ինժեներական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետագա զարգացումն ապահովելու նպատակով նախաձեռնվել է «Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել պետություն-մասնավոր համագործակցության մոդելով: Ծրագրի իրականացման համար նախատեսվում է մոտ 21.2 մլն ԱՄՆ դոլարի չափով ներդրում, ընդ որում` ընդհանուր ծախսերի 50 տոկոսը նախատեսվում է համաֆինանսավորել ՀՀ կառավարության կողմից` Համաշխարհային բանկի «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքներ» վարկային ծրագրի միջոցով, մնացած 50 տոկոսը` «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի և կոնսորցիումի (ներառում է «Նեյշնլ Ինսթրումենթս ԷյԷմ» ընկերության կողմից ծրագրի շուրջ համախմբված 14 ինժեներական ընկերություններ) կողմից: Արդյունքում նախատեսվում է ԻԲՏ ոլորտի 1500 բարձրակարգ մասնագետների պատրաստում և վերապատրաստում, 2000 նոր աշխատատեղերի ստեղծում, առնվազն 20 նորաստեղծ կազմակերպությունների հիմնում:

Վարչապետը հորդորել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հարցը պահել ուշադրության կենտրոնում և խիստ վերահսկողություն իրականացնել: 
Հավանություն է տրվել նաև «Խելացի քաղաքի» ստեղծման հայեցակարգից բխող միջոցառումների ժամանակացույցին: Արդյունքում նախատեսվում են մոտեցումներ, որոնք կնպաստեն տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ բնակչության կենսամակարդակի բարձրացմանը և կխթանեն տեղեկատվական հասարակության ձևավորումն ու զարգացումը: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ-ում դեռևս լիարժեք թվայնացված չեն ենթակառուցվածքները և ծառայությունները։ Արդյունքում կներդրվեն էլեկտրոնային կառավարման և էլեկտրոնային ծառայություններից օգտվելու հնարավորություններ: Կստեղծվի տարածաշրջանային բարձր տեխնոլոգիաներով հագեցված (թվայնացված) տարածք, որը նախատեսված է խելացի լուծումների նախագծման, լաբորատոր փորձարկումների և արտադրության համար՝ նորագույն տեխնոլոգիաներով հագեցված կենտրոններով: «Խելացի քաղաքի» ստեղծումը միտված է նաև ենթակառուցվածքների և ծառայությունների թվայնացմանը, որը լրացուցիչ խթան կհանդիսանա զբոսաշրջության, հայրենական արտադրության և այլ ծառայությունների զարգացման համար: 

Գործադիրի մեկ այլ որոշմամբ սահմանվել է նույնականացման քարտում զետեղվող էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրերի թողարկումից բացի այլ տեսակի նյութական կրիչներում զետեղված էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրերի թողարկման և տրամադրման կարգը: