ԱՄՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները հակաթուրքական քարոզչության հարթակ են ստեղծել․ Daily Sabah

Լուրեր

05.11.2026 | 16:30
«Հայէկոնոմբանկ»-ն արձագանքում է Մհեր Արմենիայի մեղադրանքներին․«բազմիցս հնարավորություն է տրվել կատարել ստանձնած պարտավորությունները և կարգավորել խնդիրը»
05.11.2026 | 16:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:21
Բրազիլիայում կարմիր քարտերի համաշխարհային ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:13
Էրդողանը հայտարարել է, որ դեռ վաղ է գնահատել ԱՄՆ միջանկյալ ընտրությունների ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա
05.11.2026 | 16:02
Ռուսաստանը համաձայնել է Իրանին մատակարարել 90 հրթիռային արձակման կայանք, որոնք օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում․ FT
05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
Բոլորը

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնն ու ԱՄՆ նախկին նախագահի եղբայր Ջեբ Բուշը «Թուրքական ժողովրդավարության նախագիծ» անվանմանբ հարթակ են ստեղծել, գրում է Daily Sabah-ը։

Նոր հարթակն ուղղված է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի, ինչպես նաև հակաթուրքական քարոզչության տարածման դեմ։

Բացի Բուշից և Բոլթոնից՝ հարթակում է նաև Իտալիայի նախկին արտգործնախարար Ջուլիո Տերցի դի Սանտ’Ագաթան։ «Թուրքական ժողովրդավարության  նախագծի» անդամներ են եղել նաև իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի FETÖ-ի երկու անդամներից Այքան Էրդեմիրը և Սուլեյման Օզերեն, սակայն ավելի ուշ նրանք դուրս են եկել նախագծից՝ նրանց դեմ 2016 թվականին Թուրքիայում հեղաշրջման փորձի մեղադրանքով հարուցված քրեական գործերի պատճառով:

Նշվում է, որ այս նոր հարթակը պատասխան է Թուրքիային՝ ժողովրդավարությունից դեպի ավտորիտարիզմ վերջին շրջադարձի համար, որի համար մեղադրվում է նախագահ Էրդողանը: Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ անհրաժեշտ է «ահազանգել» այդ մասին, պաշտպանել ժողովրդավարական բարեփոխումները և Թուրքիայում կոռուպցիոն ու բռնաճնշումներ իրականացնող ուժերին պատասխանատվության ենթարկել:

Հարթակը ստեղծելու որոշումն ընդունվել է հունիսի 14-ին Բրյուսելում ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահների հանդիպումից հետո:

Տաթև Ֆռանգյան