Ընդլայնվել է խափանման միջոցների շրջանակը․ ԱԺ-ն քննարկեց Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
Բոլորը

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է  ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: ԱԺ նիստում այն ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը:

Փոխնախարարն ընդգծեց, որ նախատեսված սկզբունքային նորամուծությունները պետք է էապես բարելավեն ու կատարելագործեն քրեակատարողական գործող համակարգը՝ ապահովելով քրեական արդարադատության արդյունավետության բարձրացումը:

Ընդլայնվել է խափանման միջոցների շրջանակը: Հովհաննիսյանը, ներկայացնելով նախատեսվող փոփոխությունները, նշեց, որ նախատեսվում է կիրառել խափանման միջոցների այնպիսի նոր տեսակներ, ինչպիսին են տնային կալանքը և վարչական հսկողությունը:

«Նախագծով նախատեսվում է վերացնել քրեական գործի հարուցման փուլը, այն ներառել նախաքննության՝ որպես մինչդատական վարույթի իրականացման միակ ձևի բովանդակության մեջ:  Նախատեսվում է վերացնել հետաքննությունը՝ որպես վարույթի ինքնուրույն փուլ:  Նախագծով հստակեցվել են հարկադրանքի միջոցների՝ ներառյալ ձերբակալման, կալանքի կիրառման նպատակները, հիմքերը և ընթացակարգերը»,-ասաց փոխնախարարը:

Վերանայվել են ձերբակալման տեսակները, որպես ձերբակալման առանձին տեսակ նախատեսվել է ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար ձերբակալումը: Հնարավորինս ընդլայնվել է խափանման միջոցների շրջանակը:

«Նախատեսվել են խափանման միջոցների այնպիսի նոր տեսակներ, ինչպիսին են տնային կալանքը և վարչական հսկողությունը: Հնարավորինս հստակեցվել են խափանման միջոցների կիրառման պայմանները և ընթացակարգերը՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու չհիմնավորված դեպքերը բացառելու համար»,- նշեց Հովհաննիսյանը:

Նա նաև հավելեց, որ ներդրվելու է մեղադրյալի բացակայությամբ հեռակա վարույթի ինստիտուտը:

Մանրամասները՝ տեսանյութում: