ԿԽՄԿ-ն կշարունակի Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմագերիների փոխանակման աշխատանքը

Լուրեր

11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
Բոլորը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) կշարունակի Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմագերիների փոխանակման աշխատանքը, սակայն ռազմագերիների կարգավիճակի հարցը պետք է կողմերն իրենք որոշեն։ Այս մասին «Իզվեստիային» ասել է կազմակերպության նախագահ Փեթեր Մաուրերը։

«Այո՛, Կարմիր խաչն անմիջական հասանելիություն ունի ձերբակալվածներին։ Մենք կարող ենք կիսվել մեր փորձով, կարող ենք խորհուրդ տալ, սակայն համապատասխան կառավարությունները պետք է որոշեն և ինքնուրույն վերջնական գնահատական տան կարգավիճակին։ Մենք կապի մեջ ենք երկու կողմի հետ, և հուսով ենք, որ ապագայում կհաջողվի լուծում գտնել բոլոր պահվող անձանց համար, որոնք գտնվում են Հայաստանում ու Ադրբեջանում»,- ընդգծել է Մաուրերը՝ պատասխանելով ռազմագերիներին այցելելու մասին հարցին։

ԿԽՄԿ ղեկավարը նշել է, որ կազմակերպության ներկայացուցիչներն այցելել են ձերբակալվածներին, բայց կազմակերպությունը չի տալիս նրանց պահման պայմանների վերաբերյալ հանրային գնահատական տալ:

«Մենք այցելում ենք, որպեսզի գնահատենք մարդկանց պահման պայմանները, բայց, ինչպես գիտեք, սա ԿԽՄԿ-ի համար գաղտնի գործընթաց է»,- բացատրել է Մաուրերը՝ հավելելով, որ ԿԽՄԿ-ն աշխատում է տարածաշրջանի իշխանությունների հետ:

Փեթեր Մաուրերը նաև ընդգծել է, որ այս տարի Կարմիր խաչը 5 անգամ կմեծացնի իր առաքելության ֆինանսավորումը Լեռնային Ղարաբաղում՝ հասցնելով մինչև 50 միլիոն եվրոյի։

Հիշեցնենք՝ Հադրութի Հին Թաղեր ու Խծաբերդ բնակավայրերում դեկտեմբերին, ռազմական գործողությունների ավարտից հետո, Շիրակի մարզի տարբեր համայնքներից 62 զինծառայողներ գերեվարվեցին Ադրբեջանի կողմից։ 9 շիրակցիներ արդեն վերադարձել են․ հունվարի 28-ին Հայաստան վերադարձավ 5 շիրակցի գերի, փետրվարի 8-ին՝ ևս 5 գերի, որոնցից 3-ը՝ Գյումրիից։ Եվս մի խումբ՝ 3 ռազմագերի, Հայաստան վերադարձավ մայիսի 4-ին․ նրանցից մեկը Շիրակի մարզից է։ Հունիսի 12-ին էլ Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 15 ռազմագերու, որոնց մեջ շիրակցիներ չկային։

Տաթև Ֆռանգյան