Այսօր կտտանքների ենթարկվող մեր քաղբանտարկյալների խցերը դատարկ չեն մնալու, այնտեղ գնացողների ցուցակը պատրաստ է . Մարինա խաչատրյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Լուրեր

10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
10.08.2026 | 20:23
Հանրային լսումներ՝ Կապանի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի վերաբերյալ
10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
Բոլորը

ԱԱԾ-ի առջև ընդդեմ բռնաճնշումների բողոքի ակցիա իրականացնող «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամ Մարինա Խաչատրյանը, անդրադառնալով Հայաստանում քաղբանտարկյալների առկայությանը, ասաց․ «Վերջերս ինչ-որ մի հայտնի մարդու / նկատի ունի Արմեն Սարգսյանին/ հարց տվեցին՝ Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ, թե՝ ոչ։ Նա մի լղոզված պատասխան տվեց, որից այդպես էլ չհասկացանք՝ նա ընդհանրապես ինչ-որ բանից տեղյա՞կ է մեր Հայաստանի մասին, թե՞ տեղյակ չէ։ Սակայն՝ այո՛, Հայաստանում կան քաղբանտարկյալներ, և մենք մեր քաղբանտարկյալների կողքին ենք։ Քաղբանտարկյալների կողքին է մեր ամբողջ հայ ազգը։ Այնպես չէ, որ մեկ հոգի ասում է՝ Հայաստանում քաղբանտարկյալ չկա, և դա այդպես է։ Իրականության առջև աչք չես կարող փակել, իրականությունը աչք է ծակում, սիրտ է խոցում։ Եվ այդ իրականությունը ջրի երես է բարձրացել արդեն վաղուց։ Մեր քաղբանտարկյալները ազատ են արձակվելու, և այն բանտախցերը, որտեղ նրանց տանջանքների, կտտանքների են ենթարկում, այդ բանտախցերը դատարկ չեն մնալու։ Այդտեղ գնացող մարդկանց ցուցակը արդեն հայտնի է բոլորին և պատրաստ է»,- հայտարարեց «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամ Մարինա Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: