Ալիևը հայտարարել է, թե Բաքուն մեծացնում է բանակի հզորությունները և Հայաստանին առաջարկել մոռանալ Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը

Լուրեր

31.07.2026 | 16:45
Ռուսական հրթիռը Կիևում ոչնչացրել է ամերիկյան ԱԹՍ-ների արտադրության գործարանը․ The Guardian
31.07.2026 | 16:36
Ամասիա համայնքին է վերադարձվել ավելի քան 5 հա ապօրինի օտարված արոտավայր
31.07.2026 | 16:24
Կիպրոսում Մեծ Բրիտանիայի ավիաբազայում ադրբեջանցի է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության կասկածանքով
31.07.2026 | 16:15
Հայտնի է՝ որքան գումար է «Ալ Նասրը» վճարել Ռոնալդուին մինչև օրս
31.07.2026 | 16:06
10 կգ մարիխուանա վերցրած ազգականները կալանավորվել են․ գործն ուղարկվել է դատախազին
31.07.2026 | 15:55
Ռուսաստանը տևական ժամանակ անց առաջին անգամ հյուսիսկորեական հրթիռ է կիրառել․ Զելենսկի
31.07.2026 | 15:47
Սինգապուրի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով
31.07.2026 | 15:39
Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը
31.07.2026 | 15:35
Շանթ Սարգսյանը 6-րդ տեղն է գրավել Oskemen Open-ում
31.07.2026 | 15:30
Ով ինչ անցյալ ունի․ ԱԺ հանձնաժողովների նախագահների ՔՊ-ական թեկնածուները
31.07.2026 | 15:21
Պատերազմում զոհվել է շուրջ 700,000 ռուս զինծառայող, Ուկրաինան կորցրել է 50,000 զինծառայողի․ Զելենսկի
31.07.2026 | 15:10
Քոչարյանը դատարանում պարտվել է Փաշինյանին // Նարեկ Կարապետյանի տանից ոչինչ չեն առգրավել․ ԼՈՒՐԵՐ
31.07.2026 | 15:03
Վերջին 24 ժամում Մարոկկոյից Իսպանիա է ներխուժել 49,000 միգրանտ․ 18 մարդ է մահացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 14:55
«Վերջին 30 տարվա ժողովրդավարական հետընթաց ապրած երկրների 73%-ին հաջողվել է իրենց հետընթացը շրջել»․ Նարեկ Սուքիասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 14:47
Թրամփը կասկածի տակ է դրել Ուկրաինային Patriot-ի արտադրության արտոնագրի փոխանցումը
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 26-ին ԶՈՒ-ի օրվա առթիվ ադրբեջանական բանակի ղեկավարության և անձնակազմի հետ հանդիպմանը մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել։

Մասնավորապես, տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանը շարունակելու է ավելացնել բանակի հզորությունները, և «Հայաստանը դա պետք է գիտակցի»։

«Մեր ռազմական հզորությունը կմեծանա։ Պատերազմի ավարտից հետո տրվել են համապատասխան հանձնարարականներ, ստորագրվել են նոր պայմանագրեր, սկսվել է ժամանակակից տեխնոլոգիաների հիման վրա նոր զինատեսակների, տեխնիկայի ձեռքբերման գործընթաց»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Նա նաև հայտարարել է, որ հաստատվել են զինված ուժերի կառուցվածքային բարեփոխումները։

«Կարող եմ ասել, որ զինված ուժերի, բանակի թվաքանակն ավելանալու է։ Ճիշտ վերլուծելով Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները՝ մենք կավելացնենք մեր ռազմական հզորությունը։ Հայաստանը, եթե չհրաժարվի մեր նկատմամբ թշնամական քաղաքականությունից, ապա չի կարողանա վերականգնել ոչ միայն ռազմական ուժը, բանակը, նաև կունենա սահմանափակ հնարավորություններ՝ տնտեսական ակտիվության վերականգնման համար»,- ասել է Ալիևը։

Բացի այդ, Ադրբեջանի նախագահը Հայաստանին առաջարկել է «մոռանալ Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը»։
«Հայաստանն ունի մեկ ճանապարհ՝ հարաբերությունները կարգավորել իր հարևանների հետ, հրաժարվել տարածքային պահանջներից և ընդհանրապես չօգտագործել Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը»,- հայտարարել է Ալիևը։

Նա կրկին ադրբեջանական թեզն է առաջ տարել, որ Լեռնային Ղարաբաղ տարածքային միավոր գոյություն չունի, Լեռնային Ղարաբաղի հակամարտություն հասկացություն՝ ևս։

Ադրբեջանի նախագահը նաև խոսել է հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի մասին։ Նա նշել է, որ սահմանների դելիմիտացիայի համար պետք է ստեղծվի աշխատանքային խումբ, աշխատանքներ տարվեն Հայաստանի հետ՝ խաղաղության պայմանագրի պատրաստման ուղղությամբ։

«Ես մեկ անգամ չէ, որ հայտարարել եմ և մեկ անգամ էլ ուզում եմ ասել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է, Հայաստանը դա պետք է ընդունի և մեզ հետ աշխատի սահմանների որոշման ուղղությամբ»,- ասել է Իլհամ Ալիևը։

Էմմա Չոբանյան