Միայն «տելեգրամում» ունենք 1200 «նարկոշոփ», որտեղ 600-800 անձ թմրանյութ է փնտրում․ Ռուզաննա Երեմյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Տելեգրամ» հավելվածում կա 1200 «նարկոշոփ», յուրաքանչյուր «նարկոշոփում» 600-800 մարդ թմրանյութ է փնտրում: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց «Միասին կարող ենք» ՀԿ նախագահ Ռուզաննա Երեմյանը:

«Հաշվի առնելով հետպատերազմյան իրավիճակը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեղեկատվությունը չափազանց հասանելի է դեռահասներին և այն, որ երեկոյան Երևանի որոշ փաբերում  ու քլաբներում անչափահասների թիվը շատ մեծ է, մենք կարող ենք ասել, որ գործ ունենք ոչ թե կախվածության, այլ աղետի հետ: Այս վիճակագրությունը մտահոգվելու տեղիք է տալիս: Դա մեզ համար ազգային անվտանգության խնդիր է»,- նշեց Երեմյանը:

Նա նաև նկատեց, որ հայերն ունեն փակ ապրելու, տան դուռը թակող խնդիրների մասին չբարձրաձայնելու սովորություն, մինչդեռ եթե կախվածության խնդիրը չթաքցնեն, ճիշտ ժամանակին դիմեն հոգեբանին կամ բժշկին, հնարավոր կլինի խնդիրը կանխարգելել: Մասնագետի խոսքով՝ եթե դեռահասների ծնողները չիրազեկվեն և կախվածությունների մասին տաբուն պահեն, հետագայում լուրջ խնդիրներ ենք ունենալու:

Մանրամասները՝ տեսանյութում: