Ադրբեջանում մեկնարկել են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2021» թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները

Լուրեր

14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
Բոլորը

Ադրբեջանում այսօր մեկնարկել են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2021» թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարական զորավարժությունները։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Պաշտպանության նախարարությունը։

«Զորավարժություններն անցկացվում են Ադրբեջանի ու Թուրքիայի միջև ռազմական համագործակցության համաձայնագրին համապատասխան։ Թուրք ու ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ զորավարժությունների հիմնական նպատակն է՝ բարելավել երկու երկրների բանակների ստորաբաժանումների համագործակցությունը ռազմական գործողությունների ընթացքում, հրամանատարների մոտ զարգացնել ռազմական որոշումների կայացման և ստորաբաժանումների ղեկավարման հմտությունները»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։

Զորավարժություններին, որոնք տևելու են մինչև հունիսի 30-ը, ներգրավված է անձնակազմի 600 անդամ, 40 տանկ ու այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մինչև 20 հրետանի ու այլ ականանետեր, 7 ռազմական և տրանսպորտային ուղղաթիռ, 3 անօդաչու թռչող սարք, մինչև 50 ավտոմեքենա։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Էմմա Չոբանյան