Ինչ նպատակով է Փաշինյանը փորձում համախմբել արտախորհրդարանական ուժերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.06.2026 | 11:52
Բարձրաձայնել են 79 հազարից ավելի դեպքի մասին, որ անձնագիրը չի ընթերցվել ընտրության օրը․ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 11:46
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
30.06.2026 | 11:35
ԱՄՆ-ի և Իրանի բանակցողները մեկնում են Դոհա, սակայն հանդիպումը հաստատված չէ
30.06.2026 | 11:27
Օդաճնշիչ ատրճանակից կրակել է գետնին․ նախաձեռնվել է քրեական վարույթ
30.06.2026 | 11:20
«Կիոկուշին կարատեն մարզիկի մեջ ձևավորում է կարգապահություն, ինքնավստահություն և չհանձնվելու ձգտում»․ Վահագն Հակոբյան
30.06.2026 | 11:07
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
30.06.2026 | 10:55
ՍԴ-ն փակ նիստում քննում է քաղաքական ուժերի դիմումները. ՈՒՂԻՂ
30.06.2026 | 10:54
Մոսկվային մոտենալիս ավելի քան 50 ԱԹՍ է խոցվել․ գիշերը ՌԴ շրջաններում ոչնչացվել է 419 անօդաչու
30.06.2026 | 10:47
Ըստ ՀԿԿ-ի՝ ընտրակաշառք են տվել Սամվել Կարապետյանի տան մոտ անցկացվող հավաքին մասնակցելու համար
30.06.2026 | 10:34
Մոնակոյում բնակելի շենքում պայթյուն է որոտացել․ ուկրաինացի գործարար է վիրավորվել
30.06.2026 | 10:25
ՄԻՊ-ը «Հատուկ կացարանում» արձանագրել է գերբնակեցվածության և սանիտարահիգիենիկ խնդիրներ
30.06.2026 | 10:19
Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին
30.06.2026 | 10:15
Ռոբերտ Լևանդովսկին նոր ակումբ ունի
30.06.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 30-ի դրությամբ
30.06.2026 | 09:48
Էնցո Մարեսկան` «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ
Բոլորը

Նիկոլ Փաշինյանն ընտրություններին մասնակցած և խորհրդարան չանցած քաղաքական ուժերին անգործ չի թողնի: Վարչապետի պաշտոնակատարը, ընտրությունների նախնական արդյունքները պարզ դառնալուց հետո, Կառավարություն է հրավիրել անցողիկ շեմը չհաղթահարած քաղաքական ուժերին և առաջարկել ստեղծել արտախորհրդարանական ուժերից ձևավորված խորհուրդ կամ մարմին:

Կառավարությունն ու Փաշինյանի հետ հանդիպած ուժերը դեռ չեն մանրամասնում, թե ստեղծվելիք մարմինն ինչ գործառույթներ է իրականացնելու: Մինչ երկու կողմերը, լռում են փորձագիտական շրջանակները Փաշինյանի առաջարկի վերաբերյալ վերլուծություններ են կատարում:

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը հիշում է՝ նախկին իշխանության ժամանակ ընտրություններից հետո Սերժ Սարգսյանի հետ հանդիպած ընդդիմադիր գործիչներին տրվեց «հաճախորդ» բնորոշումը: Ըստ փորձագետի՝ նույն իրավիճակն է հիմա, միայն Սերժ Սարգսյանի փոխարեն այժմ Նիկոլ Փաշինյանն է իշխանության ղեկին:

Հասարակական պահանջ կա, որ իշխանությունն ու ընդդիմությունը պետք է համագործակցեն, կարծում է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը և շեշտում, որ ընդդիմությունը պետք է համագործակցի իշխանության հետ՝ իր ձայնը լսելի դարձնելու համար: Նա չի կիսում այն տեսակետը, որ ընդդիմադիրներն այս ձևաչափով համագործակցելու դեպքում դառնում են իշխանության «հաճախորդները»:

Արմեն Բադալյանն էլ չի կարծում, թե Նիկոլ Փաշինյանը լսելու է արտախորհրդանական ուժերից կազմված խորհրդի առաջարկներն ու հաշվի է առնելու դրանք որոշումներ կայացնելիս: Ըստ քաղտեխնոլոգի՝ սա ձևական բնույթ ունեցող կառույց է լինելու:

Հովսեփ Խուրշուդյանը, սակայն, Փաշինյանի կառավարության և քաղհասարակության ու ընդդիմության համագործակցության հաջողված դեպքեր է հիշում: Ըստ Խուրշուդյանի՝ դրանք թեև քիչ են, բայց՝ արդյունավետ:

Քաղաքական կառավարման մասնագետ Մասիս Պողոյանը կարևորում է նման մարմնի ստեղծումը: ԱԺ անցած ընդդիմությունը, ըստ կառավարման ոլորտի մասնագետի, միտված է թուլացնելու իշխանությանը:

Մասիս Պողոյանն ասում է՝ այս հարթակում գործունեություն ծավալող ընդդիմությունը կարող է նաև համախմբել իշխանություններից դժգոհող քաղաքացիներին, որոնց համար այլընտրանքը, փորձագետի բնորոշմամբ, հակահեղափոխական ուժերն են լինելու:

Փաշինյանի հետ հանդիպած քաղաքական ուժերի ներկայացուցիչների դիրքորոշումն այս մարմնում ընդգրկվելու հետ կապված թեև հայտնի չէ, բայց հարց է առաջանում՝ նրանց համագործակցությունն ինչպե՞ս է ստացվելու, եթե գործ ունենք միմյանց հետ գաղափարական հակասություններ ունեցող գործիչների հետ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան