Գազատար է վնասվել. Արագյուղ բնակավայրում գազանջատում է
«Գազպրոմ Արմենիա»-ն տեղեկացնում է, որ այլ կազմակերպության կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով օգոստոսի 24-ին ժամը 19։30-ից դադարեցվել է Կոտայքի մարզի Արագյուղ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։
«Գազամատակարարումը կվերականգնվի վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո։
Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ’ օգոստոսի 25-ին ժամը 13։00»,- ասվում է հաղորդագրությունում։

