ՀՀ-ն գնում է ԵՄ․ հանրաքվեն՝ դիմումից հետո, վիզաների ազատականացումը՝ 2029-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Հայաստանը մտադիր է ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական դիմում ներկայացնել։ Ազգային ժողովում Կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը ներկայացնելիս այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա նույնպես ծավալուն աշխատանք պահանջող գործընթաց է, և առաջիկայում մենք, թերևս, կսկսենք այս գործընթացը, առավել ևս՝ ԵՏՄ մեր գործընկերների հորդորներին ականջալուր լինելով»,- ասաց վարչապետը։

Այս տարվա մայիսի 26-ին Աստանայում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարները համատեղ հայտարարել էին, թե Հայաստանի՝ դեպի ԵՄ անդամակցության քայլերը տնտեսական ռիսկեր են ստեղծում Եվրասիական տնտեսական միության համար և դեկտեմբերին կքննարկվեն Հայաստանի նկատմամբ ԵՏՄ պայմանագրի կիրառումը կասեցնելու հնարավոր հետևանքները։ Միաժամանակ, ԵՏՄ անդամ չորս պետությունների ղեկավարները հորդորել էին ՀՀ-ին հանրաքվե անցկացնել «ԵՄ, թե՞ ԵՏՄ» երկընտրանքի շուրջ։

Այն, որ Հայաստանն ինչ-որ փուլում ընտրություն կատարելու անհրաժեշտություն կունենա, մի քանի առիթով ասել է  նաև Ռուսաստանի նախագահը։

«Միանգամայն տրամաբանական կլիներ անցկացնել հանրաքվե և հարցնել Հայաստանի քաղաքացիներին, թե ո՞րն է լինելու իրենց ընտրությունը։ Դրան համապատասխան՝ մենք էլ կանեինք համապատասխան հետևություններ և կգնայինք մեղմ, այսպես ասած, ինտելիգենտ և փոխշահավետ ապահարզանի ճանապարհով»,- ասել է Վլադիմիր Պուտինը։

Փաշինյանը շատ անգամներ է նշել, որ հանրաքվե կլինի այն ժամանակ, երբ դրա օբյեկտիվ անհրաժեշտությունը լինի։ Այդ մասին խոսել է նաև Ղրղզստանում անցկացված Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ունեցած ելույթում, ապա լրագրոողների հետ զրույցում ընդգծել, որ հանրաքվե կլինի այն բանից հետ, երբ ՀՀ-ն պաշտոնապես դիմի ԵՄ-ին անդամակցելու համար։ 

Այսօր անդրադառնալով հանրաքվեի հարցին՝ Փաշինյանը մասնավորեցրեց, թե, իր պատկերացմամբ, դա երբ կարող է տեղի ունենալ։ 

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ ԵՏՄ կանոնակարգերով անդամակցությունից հրաժարվելու որոշումը կարող է ընդունել միայն տվյալ պետությունը։ Թե դեկտեմբերին ի՞նչ որոշում կկայացնեն ԵՏՄ անդամ մյուս երկրները և որքանո՞վ այն կազդի Հայաստանի հետագա արտաքին քաղաքական ընտրության վրա, պարզ կդառնա առաջիկա ամիսներին։ Միևնույն ժամանակ, գործադիրի ղեկավարն այսօր հայտնեց, որ Հայաստանը մտադիր է 2029 թվականի ընթացքում հասնել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան