Սիրիան հայտնել է, որ Իսրայելի հետ բանակցությունները կենտրոնացած են եղել էսկալանցիայի թուլացման և Թուրքիայի հետ լարվածության կանխման վրա

Լուրեր

16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
Բոլորը

Սիրիան հայտնել է, որ կիրակի Հորդանանում բանակցություններ է վարել Իսրայելի հետ՝ վերջին շրջանում Իսրայելի կողմից իրականացված հարվածներից հետո իրավիճակի հետագա սրացումը կանխելու, ինչպես նաև Սիրիայի տարածքը Իսրայելի և Դամասկոսի դաշնակից Թուրքիայի միջև լարվածության մեջ չներքաշելու հարցերի շուրջ, գրում է Turkish Minute-ը։

Բարձր մակարդակի բանակցությունները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ կողմերը հունվարին պայմանավորվել էին ստեղծել հետախուզական տվյալների փոխանակման մեխանիզմ՝ անվտանգության համաձայնագրի կնքման ուղղությամբ առաջընթացի ֆոնին։

Բանակցությունները տեղի են ունեցել նաև այն բանից հետո, երբ Իսրայելը շաբաթվա սկզբին հարվածել էր երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող չօգտագործվող Աբու Դուհուր ավիաբազային՝ հայտարարելով, որ ցանկանում է կանխել թուրքական զորքերի տեղակայումն այդ օբյեկտում։ Անկարան հերքել էր, որ եղել է այդ տարածքում։

Սիրիայի պետական SANA գործակալությունը, վկայակոչելով երկրի ԱԳՆ-ի դիվանագիտական աղբյուրին, հայտնել է, որ «արտգործնախարարի գլխավորած բարձր մակարդակի սիրիական պատվիրակությունը, որի կազմում էին նաև գլխավոր և ռազմական հետախուզության ղեկավարները», հանդիպել է իսրայելական բարձր մակարդակի պատվիրակության հետ՝ «ԱՄՆ-ի միջնորդությամբ և Հորդանանի հյուրընկալությամբ»։ Աղբյուրի խոսքով՝ հանդիպումն «ուղղված էր վերջին շրջանում Իսրայելի կողմից սիրիական տարածքի ռմբակոծություններից հետո լարվածության թուլացմանը, հարավային Սիրիայում աճող լարվածության նվազեցմանը և Սիրիայում ու տարածաշրջանում կայունության ապահովմանը»։

Քննարկվել են նաև «Թուրքիայի և Իսրայելի դիրքորոշումները մերձեցնելու և երկու երկրների միջև առկա լարվածությունը Սիրիայի տարածքում չարտացոլելու ուղղությամբ ջանքերը»։

Agence France-Presse-ին դիվանագիտական աղբյուրը և սիրիական կառավարության աղբյուրը հայտնել են, որ ԱԳ նախարար Ասադ ալ-Շայբանին հանդիպել է Իսրայելի «Մոսադ» հետախուզական ծառայության ղեկավար Ռոման Գոշայի հետ։ Աղբյուրների փոխանցմամբ՝ նրանք քննարկել են, մասնավորապես, ԱՄՆ-ի վերահսկողությամբ Հորդանանում «հատուկ գործողությունների կենտրոն» ստեղծելու հարցը, այդ թվում՝ Թուրքիայի մասնակցությամբ, Սիրիայում ցանկացած հնարավոր առճակատում կանխելու նպատակով։

Սիրիայի հարցերով ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը քննադատել էր Իսրայելի կողմից ավիաբազայի վրա հարձակումը՝ այն անվանելով «անտեղի սրացում, որը չի նպաստում տարածաշրջանային կայունությանը»։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միջադեպից հետո փոխադարձաբար քննադատել են միմյանց, երկու առաջնորդների միջև լարվածությունը մեծացել է։

SANA-ն հայտնել է, որ քննարկումները վերաբերում էին «իսրայելական հարձակումները կանխելու գործնական մեխանիզմների ստեղծմանը և բանակցային գործընթացի վերակենդանացմանը՝ անվտանգության համաձայնագրի հասնելու նպատակով, որը կարող է հիմք հանդիսանալ ավելի համապարփակ ապագա համաձայնագրի համար»։

Իսրայելը և Սիրիայի նոր իշխանությունները մի քանի փուլով ուղիղ բանակցություններ են անցկացրել, և հունվարին Փարիզում կայացած բանակցություններից հետո նրանք համաձայնել են ստեղծել ԱՄՆ հսկողության ներքո կապի կենտրոն՝ երկկողմ լարվածությունը նվազեցնելու համար։

Իսրայելը զորքեր է մտցրել ՄԱԿ-ի վերահսկողության տակ գտնվող բուֆերային գոտի, որը երկար ժամանակ բաժանում էր իսրայելական և սիրիական ուժերը Իսրայելի կողմից բռնակցված Գոլանի բարձունքներում։

Իսրայելը նաև բազմիցս ներխուժել է Սիրիայի տարածքի ավելի խորը հատվածներ և հայտարարել, որ իր զորքերը կպահի, այսպես կոչված, «անվտանգության գոտում» Սիրիայի հարավում, որտեղ ձգտում է ստեղծել ավելի ընդարձակ ապառազմականացված տարածք։

Բանակցությունները տեղի են ունեցել նաև այն բանից հետո, երբ Իսրայելը հարվածել էր, իր պնդմամբ, Սիրիայի հարավում գտնվող զինյալներից մեկին։ Դամասկոսը հայտնել էր, որ հարվածի հետևանքով մեկ մարդ վիրավորվել է՝ այն անվանելով իր ինքնիշխանության «բացահայտ խախտում»։ Իսրայելը 1967 թվականի արաբա-իսրայելական պատերազմի ընթացքում Սիրիայից գրավել է Գոլանի բարձունքների մեծ մասը, իսկ հետագայում բռնակցել իր վերահսկողության տակ գտնվող տարածքները։ Այդ քայլը ճանաչել են միայն ԱՄՆ-ը և այս ամիս՝ Կոլումբիան։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է հասնել Սիրիայի և Իսրայելի միջև անվտանգության համաձայնագրի կնքման, սակայն Իսրայելը շարունակում է անվստահությամբ վերաբերվել Սիրիայի իշխանություններին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի