Չեխիայում 322 կմ/ժ արագությամբ քամին հողին է հավասարեցրել քաղաքներ ու գյուղեր․ կան հարյուրավոր տուժածներ․ ԼՈՒՍԱՆԿԱՐ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 10:51
ՍԴ դատավորների հավելավճարների համար կառավարությունը 38.9 մլն դրամ կհատկացնի
17.09.2026 | 10:38
Քաղաքացիները կարող են իրենց եկամտային հարկից գումար հատկացնել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին․ նախագիծը Կառավարության նիստի օրակարգում է
17.09.2026 | 10:35
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան կմրցեն իրար հետ
17.09.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ
17.09.2026 | 10:15
Դատախազության միջնորդությամբ Վանաձոր համայնքին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
17.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:36
«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն 2026» միջազգային համաժողովը. ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:29
Հայ հոգևոր առաջնորդները Սպիտակ տանը հանդիպել են Թրամփին և աղոթել Հայաստանի ու ԱՄՆ-ի խաղաղության համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
Բոլորը

Չեխիայի հարավ-արևելքում՝ Սլովակիայի ու Ավստրիայի սահմանից ոչ հեռու, հզոր տորնադոն ամայացրել է մի քանի բնակավայրեր։ Հաղորդվում է առնվազն 300 տուժածի մասին, տեղեկություններ են ստացվում զոհվածների մասին։
Փրկարարները օգնություն են ցուցաբերում տուժածներին ու փլատակների տակ որոնում են մարդկանց, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Տուժած շրջաններում արտակարգ իրավիճակ է հայտարարվել։

Քամին, որի արագությունը հասել է 267-322 կմ/ժ-ի, գետնին է հավասարեցրել Հոդոնին քաղաքի մի մասը և հարակից գյուղերը՝ Լուժիցե, Գրուշկի, Մորավսկա Նովա Վես և Միկուլչիցե։ Այս մասին լրագրողներին հայտնել է շտապօգնության ծառայության խոսնակ Գեդվիկա Կրոպաչկովան:

«Ցավոք, մենք կարող ենք հաստատել, որ կան նաև զոհեր, սակայն հստակ թիվ չեմ կարող ասել»,- ասել է Կրոպաչկովան։

Նա պարզաբանել է, որ զոհերի թիվը, ամենայն հավանականությամբ, չի լինի տասնյակներով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տաթև Ֆռանգյան