Ստամբուլում 10 տարվա ազատազրկման է դատապարտվել Քյոլնի բնակչուհին՝ բողոքի ցույց անելու համար

Լուրեր

26.04.2026 | 15:53
Վթարային ջրանջատում Արմավիրի և Կոտայքի մարզերում
26.04.2026 | 15:21
Իվետա Մուկուչյանի լուսանկարը կեղծվել է. կախազարդն իրականում խաչի տեսքով է
26.04.2026 | 14:53
«Հայաստանը՝ աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում. մեծամասշտաբ միջոցառումներն անցել են առանց միջադեպերի». ՆԳՆ
26.04.2026 | 14:38
Ծանրորդ Տաթև Հակոբյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան․ նա մրցահարթակին թողեց մարզակոշիկները
26.04.2026 | 14:19
Կվերականգնվի 19-րդ դարի «Քարակարմունջ» կամուրջը
26.04.2026 | 13:50
Պլանային ջրանջատում Սյունիքում
26.04.2026 | 13:38
ՃՏՊ Գեղամասար բնակավայրում․ կա տուժած
26.04.2026 | 13:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.04.2026 | 12:24
Ուրախ եմ լսել, որ նախագահ Դոնալդ Թրամփը և մյուս ներկաները ապահով են ու լավ վիճակում․ Նիկոլ Փաշինյան
26.04.2026 | 12:04
Կոլումբիայում ապստամբները պայթյուն են իրականացրել Պանամերիկյան մայրուղու վրա․ 14 մարդ է զոհվել
26.04.2026 | 11:38
ԵԱ-ում մրցահարթակ դուրս կգան Տաթև Հակոբյանը և Վարազդատ Լալայանը
26.04.2026 | 11:13
Վթարային ջրանջատում Երևանում
26.04.2026 | 11:01
Թրամփի մասնակցությամբ ընթրիքի ժամանակ կրակոցներ արձակած տղամարդը պատմել է, թե ով էր իր թիրախը․ CBS News
26.04.2026 | 10:44
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
26.04.2026 | 10:17
Տղամարդը կրակ է բացել հյուրանոցում, որտեղ Թրամփը ճաշում էր ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Բոլորը

Թուրքիայի Ստամբուլ քաղաքի դատարանը հունիսի 24-ին Քյոլնի բնակչուհի Գյոնյու Օրսին դատապարտել է 10 տարվա ազատազրկման` 2012 թվականին Քյոլնում բողոքի ակցիա անելու գործով։ Օրսը ներկա չի գտնվել դատական նիստին՝ առողջական վիճակի պատճառով, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Թուրքիայի դատախազությունը Օրսին մեղադրել է հօգուտ արգելված Քրդական աշխատավոր կուսակցության (ՔԱԿ) քարոզչության, ուժի կիրառմամբ ազատությունից զրկելու և տրանսպորտային միջոց առևանգելու մեջ։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել մեղադրանքի բոլոր դրույթներով։

Գյոնյու Օրսի դեմ քրեական գործը կապված է 2012 թվականին Քյոլնի նավերից մեկի վրա բողոքի ակցիայի հետ։ Համաձայն գործին կցված փաստաթղթերի՝ Օրսը ևս 9 այլ ակտիվիստների հետ գրավել է նավը, ինչից հետո նրանց հետ պաստառներ է փակցրել ու ՔԱԿ-ի օգտին լոզունգներ վանկարկել։

Ակտիվիստը հերքել էր իրեն ներկայացված մեղադրանքները։ Գերմանիայում նրա հանդեպ քրեական հետապնդումը դադարեցվել էր։

Օրսը հայտարարել է, որ ցնցված է Թուրքիայի դատարանի որոշմամբ և առաջին հնարավորության դեպքում կլքի երկիրը։

Տաթև Ֆռանգյան