Ապօրինի ծագման գույքի բռնագանձման 2 տասնյակից ավելի գործեր գտնվում են ամփոփման փուլում․ Բադասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.10.2026 | 21:20
Սուրեն Պապիկյանը կադրային ընդունելություն է անցկացրել և սպաների կոչումներ շնորհել
16.10.2026 | 21:00
Ռոբերտ Քոչարյանը չի հեռանա քաղաքականությունից քրեական գործերի արդյունքում․ չենք պայմանավորվի իշխանության հետ․ Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2026 | 20:43
Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Երևանում մեկնարկած բնապահպանական նախաձեռնությանը. նախարար
16.10.2026 | 20:14
Իշխանության զավթման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Ադրբեջանի իշխող կուսակցությունից
16.10.2026 | 20:00
«Վագա-ֆարմ»-ին՝ մերժում, «Նատալի ֆարմ»-ին՝ տարածք․ դեղատան ղեկավարը հովանավորչության հաղորդում է տվել. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.10.2026 | 19:48
Բաքուն թուրք լրագրողի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել՝ «Ադրբեջանում իշխանությունը բռնի զավթելու կոչերի համար»
16.10.2026 | 19:30
Նորավանքի մասին Կարապետյանի ասածը չի հաստատվում նաև ICOMOS-ի զեկույցով
16.10.2026 | 19:11
Գազամատակարարման պլանային դադարեցում Վանաձորի մի շարք հասցեներում
16.10.2026 | 19:00
Բացառված է՝ Արծվաշենը ՀՀ-ին չվերադարձվի, եթե Տիգրանաշենը Ադրբեջանին վերադառնա․ Սամվել Մելիքսեթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2026 | 18:46
«Ռոսատոմ»-ը Հայաստանից դրական ազդակներ է ստանում՝ նոր էներգաբլոկ կառուցելու իր առաջարկի հետ կապված
16.10.2026 | 18:34
ԱԳՆ-ների մակարդակով նիստերի անցկացումը Բաքվում կամ Երևանում համաձայնեցման փուլում է․ ՌԴ ԱԳՆ-ն՝ «3+3» ձևաչափով հանդիպման մասին
16.10.2026 | 18:21
Զելենսկին՝ Թրամփին․ «Ավելի քիչ դժվա՞ր է Պուտինի հետ»
16.10.2026 | 18:13
Փաշինյանը՝ հակամարտության հետևանքների, խաղաղության և կենսաբազմազանության պահպանության կապի մասին
16.10.2026 | 18:02
Գագիկ Խաչատրյանը չի ընդունում մեղադրանքը, այն կապ չունի իրականության հետ․ պաշտպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2026 | 17:53
Կրեմլը համաձայն է Թրամփի հետ՝ «Զելենսկին չի ձգտում խաղաղ կարգավորման»
Բոլորը

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման 2 տասնյակից ավելի գործեր գտնվում են ամփոփման փուլում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց արդարադության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը:

«Կան որոշ միջանկյալ դատական ակտեր, որոնք վերաբերում են հայցի ապահովումներին, այսինքն՝ երբ որ արգելանք է դրվում գույքի վրա: Իմ տեղեկություններով՝ բավական մեծ չափի գույքերի մասին է խոսքը:

Այս գործիքն անցած տարիների ընթացքում ներդրել ենք, ձևավորել ենք ստորաբաժանում, ինստիտուցիոնալ մոտեցում ենք ցուցաբերել, չենք փորձել ուղղակի գույքը ամեն գնով վերադարձնել, այլ փորձել ենք այնպիսի մարմիններ ստեղծել, այնպիսի օրենսդրական բազա ստեղծել, որ վերջնական արդյունքում որևէ կասկած չհարուցվի, թե մենք միջամտում ենք սեփականության իրավունքին, այլ պետական բյուջե ենք վերադարձնում այն, ինչը պետք է լինի պետական բյուջեում»,-նշեց Բադասյանը՝ հույս հայտնելով, որ այն անձինք, որոնք գիտակցում են, որ ունեն ապօրինի ծագմամբ գույք, կգնան համերաշխության՝ պետության հետ համագործակցելով:

Մանրամասները՝ տեսանյութում: