Նիկոլ Փաշինյանն ու Արման Բաբաջանյանը հանդիպել են

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների հետ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի հետ. տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից:

Նիկոլ Փաշինյան – Հարգելի պարոն Բաբաջանյան, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար և ափսոսում եմ, որ «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքը չհաղթահարեց խորհրդարան անցնելու անհրաժեշտ շեմը: Ինչպես հրապարակային ասել եմ, այսօր մեր հանդիպման նախաձեռնությունը կապված է հետևյալի հետ. ես խորհրդարանական ընտրություններին մասնակցած այն ուժերի հետ, ովքեր հակված են խոսակցության, ուզում եմ հասկանալ, թե ինչպիսի պատկերացումներ ունեք այն մասին, թե ինչ ձևաչափեր կարող են լինել, որոնք կառավարության և արտախորհրդարանական ուժերի համար կբարձրացնեն փոխադարձաբար լսելիության և հասանելիության մակարդակը: Եվ բնականաբար, ես կարծում եմ, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ քաղաքական ուժերը բավականին լուրջ քաղաքական բովանդակություն են գեներացրել, ու այդ քաղաքական բովանդակության առնվազն մի հատվածի իրացումը կարող է էական նպաստ բերել Հայաստանն այս դժվարին վիճակից դուրս բերելու գործում:

Արման Բաբաջանյան – Պարոն վարչապետ, նախ թույլ տվեք շնորհավորել մեր երկրի այս ճակատագրական և բախտորոշ ժամանակահատվածում այսպիսի ազատ, արդար ընտրություններ կազմակերպելու, այս ընտրություններով մեր երկրում ժողովրդավարությունը և ժողովրդավարական գործընթացներն անշրջելի դարձնելու համար: Այս ընտրություններում Ձեր հաղթանակը անքննելի և անվիճելի է, և այս իմաստով ժողովրդի իշխանությունը պաշտպանելու գործում մենք անմնացորդ կերպով պատրաստ ենք սատար լինել Ձեր ձեռնարկումներին: Եվ այդ իմաստով ցանկացած ձևաչափով պատրաստ ենք խոսակցության: Մենք հասկանում ենք, թե ինչպիսի ներքին և արտաքին սպառնալիքներ, մարտահրավերներ կան, որոնք, վստահ եմ, արժանիորեն այդ հասունությունը, գիտակցումը կունենանք դիմակայելու և հաղթահարելու: Կրկին ընդունեք իմ, մեր կուսակցության, մեր դաշինքի կողմից շնորհավորանքները և պատրաստ ենք խոսակցության:

Զրուցակիցները քննարկել են ներուժի և կարողությունների համախմբմանը, հետագա գործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր:

Նշենք, որ մինչ այդ հանդիպման մասին գրառում էր կատարել Բաբաջանյանը. «Քիչ առաջ հանդիպեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Վարչապետին հավաստիացրի, որ ունենք բավարար գիտելիք, կամք և վճռականություն մեր երկրի ժողովրդավարական գործընթացները իրենց լրումին հասցնելու և անշրջելի դարձնելու համար:

Ժողովրդի իշխանության նկատմամբ որևէ ոտնձգություն պետք է արժանանա համարժեք հակազդման:

Ոչ մի շանս մարդասպան գողապետերին»: