ՀԲԸՄ-Ն հայաստանյան ընտրությունների արդյունքը բնութագրում է որպես համազգային ապաքինմանն ուղղված առաջին քայլ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ՀԲԸՄ-ն ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների առնչությամբ հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«2021թ. հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում արձանագրած հաղթանակով Նիկոլ Փաշինյանը դարձավ Հայաստանի հանրապետության օրինականորեն ընտրված վարչապետ: ՀԲԸՄ-ն այս առթիվ իր շնորհավորանքն է հղում պարոն Փաշինյանին: Ընտրողները ձայների վճռորոշ տարբերությամբ իրենց քվեներով նրան երկրորդ հնարավորություն ընձեռեցին կատարելու իր իսկ խոստումները՝ անդրադառնալու 2020-ի Արցախյան պատերազմի ողբերգական կորուստների պատճառներին:

Սա, անկասկած, կարևորագույն ժամանակաշրջան է, որը հիմքեր է դնելու անկախ հայկական պետության տևական գոյատևման համար: Մենք հավատացած ենք, որ հաջողության հասնելու առաջին քայլը պետք է լինի համազգային ապաքինման ուղղությամբ աշխատելը: Դա վերաբերում է խորհրդարանում ընդդիմադիր ուժերի հետ հարաբերությունների կառավարմանը հաշտության և համագործակցության ոգով՝ ընդունելով, որ տարածաշրջանային լարված իրավիճակում պառակտված կառավարումը երկիրն է՛լ ավելի մեծ վտանգների կենթարկի: Ժամանակն է զորավիգ լինելու Հայաստանի ապագայի միասնական տեսլականին՝ որպես հրատապ առաջնահերթություն սահմանելով երկրի ինքնիշխանությունն ու անվտանգությունը:

Մենք ամենայն հարգանքով հորդորում ենք ներկա ղեկավարությանը ակտիվորեն ձգտել հասնելու գործուն ժողովրդավարության նշաձողերին, այդ թվում՝ թափանցիկության, ներառականության և քաղաքացիական հասարակության՝ ընդգրկելով նաև աշխարհատարած հայկական սփյուռքը: Մեր երիտասարդ ժողովրդավարությունը պետք է լծվի ճիշտ ձևով անհրաժեշտ հաստատությունների կառուցման ու կայացման գործին: Առաջ ընթանալու համար պահանջվում է ունենալ միասնականություն, որտեղ կառավարությունը կողջունի Հայաստանի և սփյուռքի մասնագետների և տաղանդավոր մարդկանց մասնակցությունն ավելի պայծառ ապագայի կերտման հստակ ճանապարհային քարտեզի մշակման գործում:

Համայն հայությունը դերակատարություն ունի ապաքինման և վերակառուցման այս գործընթացում: Որպես աշխարհում ամենախոշոր հայկական շահույթ չհետապնդող կազմակերպություն, որն ունի 115-ամյա ներկայություն հայրենիքում, մենք հասկանում ենք, թե որքան դժվար է լինելու հաղթահարել խորը համազգային ցավը: Եվ մենք գիտակցում ենք հույսն ու դիմացկունությունը վերականգնելու կարևորությունը, քանզի մեր ժողովուրդն առերեսվում է չափազանց իրական մտահոգությունների՝ կապված սոցիալ-տնտեսական հեռանկարների, առողջության, անվտանգության և, իհարկե, այս անկայուն աշխարհում իր զավակների ապագայի հետ:

Վերջին 30 տարիներին մենք ապացուցել ենք սփյուռքի անկեղծ ու անսահման նվիրվածությունը հայրենի պետականությանն աջակցելու գործում, և վստահ ենք, որ այս նվիրումը շարունակվելու է, քանի որ Հայաստանը շարունակում է լինել մեր հպարտությունն ու մեր ինքնության երաշխավորը:

Եկեք վերակերտենք մեր ազգը՝ վեր հանելով և հարգելով միմյանց տաղանդներն ու ուժեղ կողմերը և դրանք օգտագործենք արդյունավետ ձևով: Դա մեր պարտքն է գալիք սերնդի և այն մարդկանց հանդեպ, որոնք գնացին գերագույն զոհաբերության՝ հանուն մեր ժողովրդի ազատության և արդարության:

Միությունը զորություն է»,- ասված է հայտարարությունում: