Էական տարբերություն կա քվեարկության մասնակիցների թվի ու ուժերին կողմ քվեարկած ու անվավեր քվեաթերթիկների հանրագումարի միջև. «Անկախ դիտորդը» մի շարք խնդիրներ է հայտնաբերել

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ «Անկախ դիտորդը» մի շարք խնդիրներ է հայտնաբերել:

«Աղյուսակավորումների ուսումնասիրությամբ «Անկախ դիտորդը» մի շարք խնդիրներ է հայտնաբերել
4/2, 4/3, 4/9, 4/16, 4/44, 9/55, 10/43, 14/8, 23/42, 23/47, 24/4, 25/34, 33/31, 35/30 ընտրական տեղամասերի՝ հրապարակված արդյունքներում ակնհատ սխալներ կան: Մասնավորապես, էական տարբերություն կա քվեարկության մասնակիցների թվի ու ուժերին կողմ քվեարկած և անվավեր քվեաթերթիկների հանրագումարի միջև (տե՜ս նկարը):

«Անկախ դիտորդի» վիճակագրական ուսումնսիրությունը վկայում է, որ նշված տեղամասերի հրապարակված արդյունքներում պակասում է «Քաղաքացիական պայմանագրի» մոտ 2000 քվե և «Հայաստան» դաշինքի մոտ 700 քվե: Չենք բացառում նաև այլ ուժերի քվեների «կորուստներ»: Խնդիրն ամենաշատը եղել է Արաբկիրում:
Բացի այդ, նկատելի է մեկ այլ խնդիր: Այն տեղամասերում, որտեղ մասնակցությունը ապշեցնող` 80 %-ից բարձր է եղել, միջինից շեշտակի ավելին է եղել նաև «Հայաստան» դաշինքի քվեները՝ 43 %:

Մասնավորապես, խիստ խնդրահարույց են 20/51, 26/41, 29/50, 33/31, 33/55, 35/23, 35/32, 35/33, 35/41, 35/60 տեղամասերը: Գրեթե բոլոր այդ տեղամասերում չի եղել տեսախցիկ: Այս տեղամասերում արդյունքների անոմալիան կարող է պայմանավորված լինել թե՜ ընտրողների վրա ապօրինի ազդեցությամբ և թե՜ այլ կեղծիքներով:

Սովորաբար, նման կորելացիներ լինում են կորելացվող ուժի (մեր դեպքում` «Հայաստան» դաշինքի) կողմից ընտրողներին ստիպողաբար տեղամաս բերելու արդյունքում:
Նշված բոլոր խնդիրները պետք է պատշաճ քննության արժանանան հաապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովներում: