Քվեարկության արդյունքները՝ Արփի խոշորացված համայնքի Ալվար բնակավայրում
Քաղաքականություն
20.06.2021 | 21:13«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» պատգամավորության թեկնածու, Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է Շիրակի մարզի Արփի խոշորացված համայնքի Ալվար բնակավայրում ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքները։
Ըստ Սաֆարյանի գրառման՝ 30/36 ընտրատեղամասում ՔՊ-ն ստացել է 39 ձայն, «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքը՝ 5 ձայն, «Հայաստան դաշինք»-ը, ՀԱԿ-ը և «Պատիվ ունեմ դաշինքը»` 1-ական ձայներ։