Տարոն Մարգարյանն արհամարհում է Կարեն Կարապետյանի հանձնարարականները. փաստեր. «Ժողովուրդ»

Լուրեր

14.10.2026 | 19:03
Նախկին ՀՀԿ-ականներ, դաշինքներ՝ ՔՊ-ի հետ, թույլ մրցակցություն․ ի՞նչ սպասել Գեղարքունիքի ՏԻՄ ընտրություններից
14.10.2026 | 18:50
Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
14.10.2026 | 18:32
Ուկրաինայի 3-րդ բանակային կորպուսը հայտնել է Լիմանի մոտ նոր հաջողությունների մասին
14.10.2026 | 18:19
Հայաստանում նախատեսվում է խստացնել քաղաքացիության ստացման պայմանները և վերափոխել միգրացիոն կառավարման համակարգը
14.10.2026 | 18:10
ՀԷՑ-ի հարցով առաջիկայում Կառավարության որոշում է սպասվում // ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 18:05
Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն Երևանում է
14.10.2026 | 17:56
Իմ մուտքը ՌԴ արգելված է, թույլ չտվեցին մեկնել. Լուսինե Բադալյան
14.10.2026 | 17:52
Դատարանը պարտավորեցրել է Հակակոռուպցիոն կոմիտեին վարույթ նախաձեռնել Կույրերի միավորման գույքերի վերաբերյալ հաղորդման հիման վրա
14.10.2026 | 17:42
Պրեմիում տաքսի ծառայության անվան տակ քաղաքացիներից 8,5 մլն դրամ են հափշտակել․ ՊԵԿ-ը խարդախության դեպք է բացահայտել
14.10.2026 | 17:31
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը՝ Կոտե Մախարաձեի 100-ամյակին նվիրված հուշամրցաշարի հաղթող
14.10.2026 | 17:20
OpenAI-ի գրասենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել․ ՀԴԲ-ն հետաքննություն է իրականացնում
Ֆակտոր, մրցանակ
14.10.2026 | 17:10
Factor TV-ն ստացել է Free Media Award 2026 միջազգային մրցանակը
14.10.2026 | 17:03
Իսրայելի նախագահն Ադրբեջան է ժամանել
14.10.2026 | 16:52
Կարապետյանը սխալվում է․ ռեստորանի առկայությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Նորավանքի հայտը մերժելու հիմք չէ
14.10.2026 | 16:40
ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Պարզվում է` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն արհամարհում է վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականները: Նախորդ տարվա մարտի 23-ին վարչապետ Կարապետյանը, անդրադառնալով Երեւանում բազմաբնակարան շենքերի համատիրությունների գործունեությանը, խիստ դժգոհություն էր հայտնել` շեշտելով. «Հիմնական խնդիրը կայանում է համապատասխան շենքերի համատիրությունների կողմից ոչ արդյունավետ կառավարման կամ, առհասարակ, դրա բացակայության մեջ, ինչը հանգեցնում է շենքային պայմանների, մասնավորապես շենքերի տանիքների ոչ բարվոք վիճակի վերաբերյալ մեր համաքաղաքացիների հիմնավոր բազմաթիվ բողոքների առկայությանը»: Միաժամանակ վարչապետը հանձնարարել երկամսյա ժամկետում ուսումնասիրել խնդիրը, ներկայացնել լուծումներ:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս մեկ տարվա ընթացքում այդպես էլ առարկայական որեւէ քայլ չի արվել վարչապետի հանձնարարականը կատարելու ուղղությամբ, միայն փորձ է արվել համատիրությունների մասին նոր օրենք մշակելու հարցում եւ վերջ, իսկ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում շարունակում են թագավորել մկներն ու առնետները, աղբն ու գարշահոտությունը, անսարք վերելակները, որոնցով երթեւեկելն ամեն անգամ կենաց մահու կռվի է նմանվում, էլ չենք խոսում մյուս խնդիրների մասին: Մեկ փաստ էլ` իշխանություններին այս համատիրությունները պետք են մեկ առումով. դրանք ընտրակեղծիքի կարեւոր օղակներից են. համատիրությունների նախագահները մեկ առ մեկ գիտեն, թե որ բնակարանում քանի հոգի է բնակվում, սոցիալապես ի՞նչ վիճակում են գտնվում: Ըստ այդմ, իրենք են հաճախ աշխատում ընտրակաշառքի 10 հազարական դրամները նպատակային «տեղ հասցնելու» ուղղությամբ` իրենց մոտ եղած ցուցակների համաձայն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: