Արցախի հարցը չի կարող լուծվել ռուս-թուրքական գործարքների հիման վրա․ Արա Պապյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 16:39
Դուք պետք է չլինեք ԿԸՀ նախագահ, վառ արտահայտում եք հավասարակշռության բացակայությունը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 16:28
Կրեմլը կարծում է, որ ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի «դժոխային պատժամիջոցները» կբարդացնեն Ուկրաինայում կարգավորումը
17.09.2026 | 16:17
Ալեն Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանի ազգային անվտանգության դոկտրինի հիմնական սկզբունքներն ու առաջնահերթությունները
17.09.2026 | 16:06
Թրամփը ՄԱԿ ԳՎ-ի շրջանակում Իրանի պատերազմը կքննարկի Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ
17.09.2026 | 15:58
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անտոն Քոչինյան փողոցում
17.09.2026 | 15:48
Ուկրաինան և ՌԴ-ն զոհվածների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրել
17.09.2026 | 15:40
«Չելսիի» ղեկավարը վաճառել է ակումբում իր մասնաբաժինը
17.09.2026 | 15:28
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
17.09.2026 | 15:19
ՌԴ-ն Սև ծովում հարվածել է Տանզանիայի դրոշի ներքո նավարկող նավին․ նավապետը զոհվել է
17.09.2026 | 15:10
Փաշինյանը՝ ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին // Գերմանիան ՀՀ ՊՆ-ին ձնագնացներ է նվիրել․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 15:07
Ռուբեն Մխիթարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ
17.09.2026 | 15:02
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ-ում ՌԴ ներդրումներով ընկերությունների նկատմամբ, իբր, «ռեյդերային զավթում» է իրականացվում
17.09.2026 | 14:54
Մատենադարանի ձեռագրական գանձարանը համալրվել է 1491 թվականի Շարակնոցով
17.09.2026 | 14:49
Տեղեկություն Կիպրոս – Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ
17.09.2026 | 14:40
Կոռուպցիոն սկանդալի ֆոնին՝ Զելենսկին Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել
Բոլորը

Արցախի հարցը չի կարող լուծվել ռուս-թուրքական գործարքների հիման վրա, պետք է լուծվի միջազգային իրավունքի հիման վրա։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց «Ազգային ժողովրդավարական բևեռ» նախաձեռնության անդամ Արա Պապյանը։

«Ազգային ժողովրդավարական բևեռն» Արցախի հարցի լուծումը դիտարկում է Հայաստանի Հանրապետության իրավահաջորդության և ՀՀ տարածքային ամբողջականության վերահաստատման ճանապարհով։

Բոլոր խոսակցությունները՝ ժողովուրդների ինքնորոշման մասին, Ադրբեջանի կազմում Արցախի մնալու մասին, ինչ կարգավիճակով էլ այն լինի, դրանք հակաօրինական են, դեմ են միջազգային  իրավունքին և հակասահմանադրական են։

Արցախը երբևէ օրինապես չի եղել Ադրբեջանի կազմում, և Ադրբեջանն ինքը 1991 թվականի հոկտեմբերի 18-ին հրաժարվել է ՍՍՀՄ իրավաքաղաքական ժառանգությունից։ Հետևաբար, մենք դիտարկում ենք, որ խնդիրը պետք է լուծվի միջազգային իրավունքի հիման վրա։ Այսինքն՝ պիտի հստակեցվի, թե անկախ Հայաստանի և անկախ Ադրբեջանի միջև որն է եղել ճանաչված սահմանը, և դրա հիման վրա պետք է տեղի ունենա, այսպես կոչված դելիմիտացիան և դեմարկացիան։ Մինչև հստակեցումը, թե որն է իրավական հիմքը, ցանկացած նմանատիպ գործողություն հակաօրինական է»,- նշեց Պապյանը։

Արա Պապյանն ընդգծեց, որ կա ընդամենը մեկ փաստաթուղթ, որով միջազգային իրավասու կառույցը ճանաչել է Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած սահմանը։ «Դա ազգերի լիգայի խորհրդի կողմից ստեղծված հատուկ հանձնաժողովի զեկույց-առաջարկն է՝ թվագրված 1920 թվականի փետրվարի 24-ով։ Եվ դա ԼՂԻՄ-ը հարակից տարածքներով ճանաչում է Հայաստանի Հանրապետության մաս։

Այո՛, մենք կողմնակից ենք միջազգային իրավունքի հիման վրա խնդիրը լուծելուն, բայց ոչ այլ չակերտավոր իրավունքի. փորձ է արվում սովետա-ստալինյան վարչական սահմանները ներկայացնել որպես միջպետական սահմաններ կամ խնդրի օրինական լուծում։

Եթե Ադբեջանը վստահ է, ինչպես ինքն է ասում, որ Ադրբեջանի տարածքի մաս է հանդիսանում և իբր միջազգայնորեն ճանաչված է այդպիսին, ՄԱԿ-ի դատարանի ստատուտի 35-րդ հոդվածի հիման վրա կարելի է համատեղ դիմել դատարան, և դատարանը կհստակեցնի՝ որ փաստաթղթերի հիման վրա է տեղի ունեցել սահմանանշումը, և հետևաբար՝ խնդիրը խաղաղ լուծում կունենա։

Իսկ առայժմ, որպես անցողիկ փուլ, բանակցությունները պետք է վերադառնան Մինսկի խմբի եռանախագահության շրջան։ Խնդիրը չի կարող լուծվել ռուս-թուրքական գործարքների հիման վրա։ Խաղաղապահները չպետք է լինեն ինքնակոչներ, պետք է ունենան խաղաղապահի կարգավիճակ,  և նրանք պետք է լինեն միջազգային խաղաղապահներ»,- նշեց Պապյանը։

Պապյանի դիտարկմամբ՝ շատ կարևոր է, որ Մինսկի խումբը և համաշխարհային այլ տերություններ ուշադրություն դարձնեն, որ Ալիևի կողմից տեղի է ունեցել միջազգային իրավունքի ոտնահարում: «Բոլոր բանակցությունների ընթացքում Ադրբեջանը պարտավորվել է չօգտագործել ուժի կիրառում կամ ուժի կիրառման սպառնալիք, այնինչ, նախորդ տարվա սեպտեմբեր-նոյեմբերին Արցախում տեղի ունեցածը սեփական պարտավորությունների ոտնահարում էր։ Հետևաբար, եռանախագահները պիտի հարուցեն համապատասխան հետաքննություն՝ և՛ Ալիևի գործունեության, և Ադրբեջանի կողմից կիրառվող զենքերի մասով»,- հավելեց Պապյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: