Եվրոպական ներդրումային բանկը Վրաստանին կտրամադրի 50 միլիոն եվրո

Լուրեր

03.04.2026 | 11:18
Արթուր Ալեքսանյանը կարիերայում ժամանակավոր դադար է վերցրել և չի մասնակցի ԵԱ-ին
03.04.2026 | 11:12
Փաշինյան Աշոտը կռվել է, ուրիշ թագավորի տղեք չեն ծառայել. ակցիայի մասնակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 11:05
Նախիջևանի համազորային բանակի զինծառայողները մեկնել են Թուրքիա՝ մասնակցելու «Հեյդար Ալիև-2026» զորավարժություններին
03.04.2026 | 11:02
Նախադպրոցական կրթության հասանելիության ընդլայնմանն ուղղված աշխատանքները. ՈՒՂԻՂ
03.04.2026 | 10:54
«Վանեցյանենք դրա համար յան տվին․․․Սերժից բան ըլնելով բերեցին, ասեցին՝ վեկալեք»․ ՀԿԿ-ն գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 10:42
Իրանը հայտարարել է, որ ամերիկյան երկրորդ F-35 կործանիչ է խոցել
03.04.2026 | 10:35
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տվել, Բուֆոնը ևս հեռացել է
03.04.2026 | 10:24
50 հազարական դրամ ընտրակաշառք՝ «Հայրենիք» կուսակցության թեկնածուի օգտին քվեարկելու համար․ ՀԿԿ-ն 62 անձ է ձերբակալել ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
03.04.2026 | 09:55
Փեզեշքիանն ու Ալիևն ընդգծել են տարածաշրջանում խաղաղության շուտափույթ հաստատման անհրաժեշտությունը
03.04.2026 | 09:46
Թրամփը Փեմ Բոնդիին ազատել է ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնից
03.04.2026 | 09:30
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ
03.04.2026 | 00:12
Վարդան Ղուկասյանի որդու խափանման միջոցը փոխվել է. նա տնային կալանքի տակ է
02.04.2026 | 23:17
Պարսից ծոցի երկրները քննարկում են խողովակաշարերի կառուցման հարցը՝ Հորմուզի նեղուցով նավթ չմատակարարելու համար. FT
02.04.2026 | 23:03
Ադրբեջանն ուժեղացնում է ճնշումը քաղբանտարկյալների նկատմամբ
Բոլորը

Եվրոպական ներդրումային բանկը Վրաստանին կտրամադրի 50 միլիոն եվրո՝ Covid-19-ի դեմ պատվաստանյութեր և բժշկական սարքավորումներ գնելու համար։ Այս մասին հաղորդել է Վրաստանում ԵՄ պատվիրակության մամուլի ծառայությունը, գրում է EurAsia Daily-ն։

«Սա կգումարվի 210 միլիոն եվրոյին, որը Եվրոպական ներդրումային բանկը տրամադրել էր 2020 թվականին՝ Վրաստանի առողջապահական համակարգի կայունության ապահովման և տեղի մանր ու միջին ձեռնարկատիրությանն աջակցելու համար։ Սա Բանկի կողմից Վրաստանին տրամադրված երկրորդ խոշոր գումարն է, որը հանդիսանում է 100 միլիոն եվրոյի չափով օգնության փաթեթի մի մաս»,- ասված է հայտարարության մեջ։

2020 թվականին Եվրոպական ներդրումային բանկի խումբը 210 միլիոն եվրոյի չափով վարկեր և երաշխիքներ է տրամադրել՝ Վրաստանի առողջապահական համակարգի կայունությանն աջակցելու և Covid-19-ի համաճարակի ճգնաժամից երկրի տնտեսական վերականգնումն արագացնելու համար:

Տաթև Ֆռանգյան