Վերջին շրջանում աճել է Արցախի քաղաքացիների դեմ կիրառվող խարդախության ճանապարհով գումար շորթելու ձևերը. ԱՀ ՆԳՆ

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունն իրազեկում է, որ վերջին շրջանում աճել է ԱՀ քաղաքացիների դեմ կիրառվող խարդախության ճանապարհով գումար շորթելու ձևերը:

«Հանցագործներն անծանոթ հեռախոսահամարներով զանգահարում են ԱՀ քաղաքացիներին, նախ՝ վստահություն ձեռք բերում, ապա որպես կանոն թիրախավորում ՊԲ շարքերում ծառայող զինվորներին, նշելով, որ վերջիններիս շտապ գումար է անհրաժեշտ, այնուհետև խնդրում, որ գումարը առձեռն տան իրենց կողմից ուղարկված տաքսու վարորդին:

Հանցագործները «Տերմինալ» համակարգի միջոցով հափշտակված գումարին տիրանալուց հետո անջատում են հեռախոսը:

Բացի այդ, վերջին օրերին համակարգչային տեխնիկայի օգնությամբ գումար շորթելու դեպքերը ևս շատացել են: Արդյունքում՝ ԱՀ բնակչությանը պատճառվում է նյութական մեծ վնաս:

Տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը հորդորում է բոլոր քաղաքացիներին, չտրվել խաբկանքներին, ցուցաբերել զգոնություն, նման զանգերին արձագանքելուց հետո անհապաղ դիմեք ՏԿՀԴՊ վարչություն կամ ոստիկանության մոտակա բաժին»,- ասված է հաղորդագրությունում: