Մոդելը, թե ՌԴ-ն է մեր անվտանգության երաշխավորը, չաշխատեց․ պիտի գույքագրենք հարաբերությունները․ Հովհաննես Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
30.10.2026 | 20:00
Ավելի լավ է ընդդիմադիրների հետ ծեծկռտուք ունենաս տեսախցիկների առաջ, քան դիմակավորների ուղարկես՝ ծեծեն նրանց․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:48
Տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ․ Մարուքյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:37
Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Սևանում
30.10.2026 | 19:30
ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նախընտրական պայքարի, ճգնաժամի հաղթահարման և նոր իշխանության անելիքների մասին Factor TV-ի տաղավարում զրուցել ենք արդարադատության նախկին նախարար, արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանի հետ

-Պարո՛ն Մանուկյան, որքանո՞վ ընտրությունները ունակ կլինեն լուծելու Հայաստանի խնդիրները։

-Նոր իշխանությունը, որ պիտի ձևավորվի, պիտի ունակ լինի երկիրը հանել այս ցնցումներից, տուրբուլենտությունից։ Այսպես շարունակելը նշանակելու է ավարտական փուլի հասցնել հայկական պետականության կորուստը, ցավոք։

-Փորձագետների մի մասն ասում է, որ առաջիկայում գումարվող խորհրդարանը երկար կյանք չի ունենա, որովհետև կայուն մեծամասնություն չի ձևավորվի։ Ձեր կարծիքն ինչպիսի՞ն է։

-Կա նման վարկած, բայց ես, այնուամենայնիվ, հույս ունեմ, որ այդ կայուն մեծամասնությունը կձևավորվի, և մենք կունենանք բավական կայուն քաղաքական իշխանություն։ Բայց նույնիսկ այդ պարագայում վստահաբար կարելի է ասել, որ այդ՝ թեկուզ և կայուն քաղաքական ձևավորվելիք իշխանությունը չի կարող շատ երկարաժամկետ ապագայի համար նախատեսված լինել։

Մենք այս պահին գտնվում ենք ճգնաժամային իրավիճակում։ Ներողություն եմ խնդրում համեմատության համար, շատ կոպիտ համեմատություն բերեմ․ մենք գտնվում ենք սնանկության վիճակում։ Ինչպե՞ս է սնանկության վիճակում հայտնված ընկերությունը իրավիճակից դուրս գալու։ Մեզ անհրաժեշտ է ունենալ մի հակաճգնաժամային կառավարիչ, որն այս սնանկության վիճակում, պարտքերի մեջ թաղված, գրեթե կործանված ընկերությունը կկարողանա շատ կտրուկ միջոցներով, շատ համարձակ քայլերով դուրս հանել այս իրավիճակից։

Սնանկության արդյունքում որո՞նք են լուծումները։ Կա՛մ սնանկ ընկերությունը չի կարողանում դուրս գալ այդ իրավիճակից, այդ ճգնաժամից, և նրա գույքը վաճառվում է, ընկերությունը վերանում է, կա՛մ հնարավորություն է ստեղծվում՝ ունենալ հակաճգնաժամային ծրագիր, առողջացման ծրագիր, որի արդյունքում այս ընկերությունն իր պարտատերերի պահանջները բավարարելով և իր բոլոր խնդիրները լուծելով՝ կարողանում է դուրս գալ իրավիճակից և մտնել նորմալ շրջանառության մեջ։

-Վիրտուալ Հայաստանում իրար ինչ ասես՝ ասում են, ֆիզիկական Հայաստանում՝ Շուշիում, Ալիևն ու Էրդողանը իրար հետ բանակցում են, ունենք և՛ Շուշիի, և՛ Հադրութի, և՛ մնացած տարածքների հարցեր։ Ինչպե՞ս են լուծվելու այս հարցերը, երբ նոր իշխանություն ձևավորվի։

-Միակ ձևը և լուծումը շատ կարճ ժամանակում պետության ռեստարտի մեխանիզմը կիրառելն է, որի արդյունքում մենք կամրապնդենք մեր պետությունը, և հաջող բարեփոխումների պարագայում շատ կարճ ժամանակահատվածում, ընդամենը տարիների ընթացքում, կունենանք ավելի մոդեռնիզացված, ավելի էֆեկտիվ աշխատող պետություն, ավելի էֆեկտիվ տնտեսություն, որի արդյունքում մեր կշիռը տարածաշրջանում կփորձենք կամաց-կամաց վերականգնել։

-Արտաքին ֆոնն ինչպիսի՞ն է այս հարցում։

-Արտաքին ֆոնը շատ վատն է, ցավոք։ Եվ դա մենք տեսանք պատերազմի ժամանակ։ Բայց եկեք այստեղ փորձենք առաջինը մեր մեղքերը գտնել, որովհետև ի՞նչ ենք արել մենք նրա համար, որ լավ լինի։ Համենայն դեպս, վերջին 3 տարում մենք ամեն ինչ արել ենք, որ ամեն ինչ վատանա ավելի, քան կար։ Մենք անխուսափելիորեն պիտի ռեստարտի ենթարկենք մեր հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Ընդ որում, այս ռեստարտը չի վերաբերում հարաբերությունները վատացնելուն կամ գործընկերության մակարդակը նվազեցնելուն, այլ ընդհակառակը՝ միգուցե և ավելացնելուն։ Բայց միանշանակ մենք պիտի մեր դիրքորոշումը ճշգրտենք և պիտի առավել պահանջատիրական դիրքերից հանդես գանք մեր ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերություններում։

Փաստորեն, Հայաստանի անվտանգության այն մոդելը, որ մենք կառուցել էինք մեր երևակայության մեջ 30 տարվա ընթացքում, որ ՌԴ-ն է մեր անվտանգության երաշխավորը, չաշխատեց։ Սա նշանակում է, որ մենք պիտի ինվենտարիզացիա անենք մեր հարաբերությունները՝ ընդհանրապես բոլոր մեր պարտնյորների, առաջին հերթին՝ Ռուսաստանի հետ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան