Ըստ «Շուշիի հռչակագրի»՝ Բաքուն ու Անկարան միմյանց ռազմական օգնություն կցուցաբերեն երրորդ երկրների սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում

Լուրեր

14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
Բոլորը

Ադրբեջանն ու Թուրքիան գործելու են համատեղ երրորդ երկրի կողմից սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում, ինչպես նաև շարունակելու են զինված ուժերի համաձայնեցված արդիականացումը։ Այս մասին ասվում է նախօրեին ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող հայկական Շուշիում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած «Շուշիի հռչակագրում», գրում է ՌԻԱ Նովոստին։

Ալիևի ու Էրդողանի ստորագրած դաշնակցային գործընկերության մասին հռչակագրում ներառված են նաև ռազմական ոլորտին ու փոխօգնությանն առնչվող հարցեր։
«Երրորդ պետության կողմից սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում՝ Ադրբեջանի ու Թուրքիայի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնամխելիության կամ անվտանգության նկատմամբ, կողմերն անցկացնում են համատեղ խորհրդակցություններ՝ այդ սպառնալիքը կամ ագրեսիան վերացնելու համար։ Նրանք հանդես են գալիս նախաձեռնություններով՝ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին ու նպատակներին համապատասխան, և միմյանց անհրաժեշտ օգնություն են տրամադրում՝ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն։ Այդ օգնության ծավալն ու ձևը որոշվելու է անհապաղ քննարկումների ընթացքում, որոշում է կայացվելու համատեղ գործողությունների, պաշտպանունակությունն ապահովելու մասին, ինչպես նաև կազմակերպվելու է ԶՈՒ-ի ուժային ու հրամանատարական կառույցների համակարգված գործունեություն»,- ասվում է հռչակագրում։

Փաստաթղթում նաև նշվում է, որ «կողմերը շարունակելու են համատեղ ջանքերը երկու եղբայրական երկրների ԶՈՒ-ի արդիականացման ուղղությամբ՝ ժամանակակից պահանջներին համապատասխան»։

Բացի այդ, հռչակագրում է խոսք է գնում Հայոց ցեղասպանության մասին։ Նշվում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան աջակցում են Հայոց ցեղասպանության արխիվների բացմանն ու պատմաբանների հետաքննությանը։

«Կողմերը, ընդգծելով տարածաշրջանում կայունությանն ու խաղաղությանը Հայաստանի՝ Թուրքիայի հանդեպ անհիմն պահանջների արդյունքում հասցված վնասը, պատմության խեղաթյուրման ու քաղաքականացման փորձերը, վճռականորեն աջակցում են ջանքերին՝ 1915թ․ իրադարձությունների արխիվների բացմանն ու պատմաբանների կողմից հետաքննությանը»,- ասվում է փաստաթղթում։

Էմմա Չոբանյան