Եվրո-2020-ի համար ևս մեկ հայ մարզական մեկնաբանի հավատարմագրում է չեղարկվել

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Ռուսական ՌԲԿ-ի մարզական լուրերի բաժնի ղեկավար Հրանտ Գետադարյանի հավատարմագրումը Եվրո-2020-ի համար չեղարկվել է։ Այս մասին հայտնում է լրատվական գործակալությունը։

Նշվում է, որ մրցաշարից առաջ ՌԲԿ-ի լրագրողը ծանուցում է ստացեցլ Եվրո-2020-ի հավատարմագրում անցնելու, ինչպես նաև 8 խաղերի հավատարմագրման հաստատման մասին, այդ թվում՝ Ռուսաստանի հավաքականի մասնակցությամբ, սակայն հունիսի 11-ին Սանկտ Պետերբուրգի հավատարմագրման կենտրոնում նրան անհրաժեշտ փաստաթղթեր չեն տրամադրել: Հաջորդ օրը պարզվել է, որ Գետադարյանը չի անցել Եվրո-2020-ն ընդունող 11 քաղաքներից մեկի անվտանգության վերահսկումը:

Պաշտոնապես Եվրո 2020-ի կազմկոմիտեում ՌԲԿ-ին չեն հայտնել այն քաղաքը, որն արգելափակել է հավատարմագրումը: Այստեղ նաև խորհուրդ են տվել լրագրողին նամակ գրել ՈՒԵՖԱ-ին, որ Հրանտ Գետադարյանը չի մասնակցելու Բաքվում կայանալիք խաղերին: Այնուամենայնիվ, լրագրողը ծանուցագիր է ստացել այն մասին, որ իր հավատարմագրումը չեղյալ է հայտարարվել: Նշվում է, որ ոչ մի պարզաբանում չի եղել, թե ինչու է մերժվել լրագրողի հավատարմագրումը։

Հիշեցնենք՝ ռուսաստանաբնակ հայազգի մարզական մեկնաբան Նոբել Առուստամյանի հավատարմագրումը ևս մերժվել էր Բաքվի կողմից, սակայն ՈՒԵՖԱ-ի ջանքերի շնորհիվ վերջինի հավատարմագրումը հաստատվել էր։

Տաթև Ֆռանգյան