ՀՀ ՊՆ-ն հաստատում է. զինծառայողներին բնակարանները կտրվեն միայն արտոնյալ հիփոթեքով և ոչ թե` անհատույց

Լուրեր

24.11.2024 | 13:22
ՏԿԵ նորանշանակ նախարարն ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
24.11.2024 | 12:41
Օտարերկրյա ԶԼՄ-ներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման մասին կեղծ հրապարակումներ․ ՊՆ
24.11.2024 | 12:19
Ռումինիայում նախագահական ընտրություններ են
24.11.2024 | 11:53
Մխիթարյանն սկսել է ինքնակենսագրական գիրք գրել
24.11.2024 | 11:12
Ռուբլու փոխարժեքը շարունակում է իջնել
24.11.2024 | 10:32
Այս տարի Ավանում 14,000 քմ բակային տարածքներ ազատել ենք ավտոտնակներից և անօրինական շինություններից. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 10:17
Հրդեհ ավտոտնակում․ այրվել է երկու ավտոմեքենա
24.11.2024 | 10:01
Փակ է «Ամբերդ» կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը
23.11.2024 | 20:00
Չի ներկայացվել գույքի և ունեցվածքի 509 հայտարարագիր՝ 4 տարում․ ի՞նչ է սպասվում օրինախախտներին. ՔՆՆԱՐԿՈՒՄ
23.11.2024 | 19:28
Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
23.11.2024 | 19:17
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
23.11.2024 | 19:00
Այսօր չկան կիրթ մեկենասներ, հայ կոմպոզիտորները ճանաչելի չեն դրսում, պետությունը մեծ անելիք ունի. Սաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 18:09
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.11.2024 | 17:33
Նոյեմբերի 25-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2024 | 17:07
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
Բոլորը

ՀՀ պաշտպանության նախարարությունը փաստացի պաշտոնապես հաստատում է, որ այլևս ոչ մի լումա չի հատկացվելու բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողներին, այդ թվում նաև բնակարանային հաշվառման մեջ գտնվող և երկարամյա ծառայության կենսաթոշակի անցած պահեստազորի զինվորականներին անհատույց օգտագործման կամ սեփականության իրավունքով տնամերձ հողամաս կամ բնակարան ձեռք բերելու համար:

Factor.am -ը վերջերս անդրադարձել էր բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ներկա և նախկին զինծառայողների խնդրին, որը ստեղծվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» աղմկահարույց օրենքի ուժի մեջ մտնելուց հետո:

Նշված օրենքը ներկա և նախկին զինվորականների բնակարանային պայմանների անհատույց բարելավում չի նախատեսում: Այս օրենքի ուժի մեջ մտնելուց հետո բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող սպաների դեպքում խնդիրը հստակ է. նրանք պարտադրված են լինելու օգտվել նոր օրենսդրության ընձեռած հնարավորություններից, այն է՝ բնակարան ձեռք բերել հիփոթեքով:

Իսկ ինչպե՞ս է լուծվելու բնակարանային պայմանների բարելավման համար արդեն իսկ հերթագրված, առավել ևս թոշակի անցած ավելի քան 500 սպաների խնդիրը: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը, չնայած ճանաչում է անհատույց բնակարան ստանալու նրանց՝ նախկին օրենսդրությամբ ունեցած իրավունքը, սակայն, ոչինչ նշված չէ այն մասին, թե ինչպես է այն կյանքի կոչվելու:

Ուստի, Factor.am-ը դեռևս հունվարի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին հետևյան հարցումն էր ուղարկել. «2018 թ. պետական բյուջեով որքան գումար է նախատեսված ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի` բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին, այդ թվում նաև բնակարանային հաշվառման մեջ գտնվող և երկարամյա ծառայության կենսաթոշակի անցած, առողջության, տարիքի կապակցությամբ զինված ուժերից արձակված և առնվազն 12 տարի 6 ամիս ժամկետով զինվորական ստաժ ունեցող անձանց անհատույց օգտագործման կամ սեփականության իրավունքով տնամերձ հողամաս կամ բնակարան ձեռք բերելու համար»:

Այլ կերպ ասած, եթե Հայաստանի իշխանությունները ծրագրում են մարել զինվորականների բնակարանային խնդրի լուծման նախկին համակարգից մնացած «պարտքերը», ապա այդ նպատակով պետք է գումար նախատեսված լինի պետական բյուջեում:

Վերը նշված հարցումն ուղարկելուց ավելի քան մեկ ամիս անց Factor.am-ը ստացել է դրա պատասխանը՝ ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանի ստորագրությամբ: Չնայած, որ ՊՆ աշխատակազմի ղեկավարի գրությունում բացակայում է Վիգեն Սարգսյանին ուղղված հարցի պատասխանը, բայց մյուս կողմից այն վերջնականապես ազդարարում է, թե բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող նախկին զինվորականների խնդիրը Հայաստանի իշանությունները որ տեսանկյունից են դիտարկում:

Այսպես․ Հայրապետյանի պատասխանի առաջին պարբերությունում ասվում է. «Համաձայն «Զինվորական ծառայության և զինվորականի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով և պայմաններով սպայական կազմի պայմանագրային զինծառայողները կարող են բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով օգտվել մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման պետական նպատակային ծրագրից»:

Այլ կերպ ասած՝ անհատույց բնակարանի կամ հողամասի մասին պետք է մոռանալ, այլևս՝ միայն հիփոթեքով: Իսկ ինչ վերաբերվում է այդ հիփոթեքին. «Օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունում մշակվել է «Մատչելի բնակարան զինծառայողին» պետական աջակցության ծրագիրը և ծրագրի իրագործման կարգը, որը սահմանված կարգով շրջանառության մեջ կդրվի առաջիկա օրերին: Ծրագիրը նպատակաուղղված է իրավական, ֆինանսական և կազմակերպչական համապատասխան մեխանիզմների ներդրման միջոցով աջակցել բնակարանի կարիք ունեցող զինծառայողների բնակարանային ապահովման խնդրի լուծմանը՝ ապահովելով բնակարանի ձեռքբերման համար անհրաժեշտ ֆինանսավորման մատչելի պայմաններ: Եթե նախկինում, գործող օրենսդրության համաձայն, զինծառայողները հերթագրվում էին և տասնամյակներ շարունակ սպասում էին, որպեսզի ապահովվեն բնակարանով, ապա ծրագրի իրականացմամբ, սկսած 2018 թվականից, տարեկան 500 զինծառայողների բնակարանի խնդիրը կլուծվի՝ աննախադեպ մատչելի պայմաններով հիփոթեքային ծրագրի իրագործմամբ: Այսուհետ՝ ռազմաուսումնական հաստատություններ ավարտած և առաջին սպայական կոչումը ստացած զինծառայողները Ծրագրի շահառու դառնալու դեպքում ամենաուշը 3 տարում հնարավորություն կունենան ձեռք բերել սեփական բնակարան»:

Ավելի պարզ ասած, ռազմաուսումնական հաստատությունները ավարտած նորակոչիկ սպաներն արտոնյալ հիփոթեքից օգտվելու իրավունք կունենան՝ առաջին սպայական կոչմամբ երեք տարի ծառայելուց հետո: Իսկ ինչ վերաբերվում է բնակմակերեսի կարիքավոր զինծառայողների ցուցակում արդեն իսկ հաշվառված ներկա և նախկին զինծառայողներին, նրանց մասին ՊՆ-ի պաշտոնական պատասխանն այսպիսին է. «Նրանց բնակարանային խնդիրը կլուծվի համապատասխան բնակֆոնդերի առկայության դեպքում: Բացի այդ՝ նշված կատեգորիայի զինծառայողներին հնարավորություն կընձեռնվի առաջնահերթության կարգով դառնալ «Մատչելի բնակարան զինծառայողին» ծրագրի շահառու»:

Այսինքն, նախկինում ցուցակագրվածներին բնակարան կհատկացնենք, երբ ավելորդ գումար կունենանք, իսկ եթե նրանք չեն ցանկանում այդքան սպասել, ապա կարող են արտոնյալ հիփոթեքից օգտվել:

Վահագն Հովակիմյան