Էրդողանը հայկական Շուշիում է․ դիմավորման պաշտոնական արարողություն է կայացել

Լուրեր

14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
Բոլորը

Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահները ժամանել են Արցախի օկուպացված Շուշի քաղաք։ Այստեղ տեղի է ունեցել Էրդողանի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Էրդողանին ու նրա կնոջը դիմավորել են Իլհամ Ալիևը կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ։

Այժմ թուրք-ադրբեջանական երկկողմ բանակցություններ են ընթանում, որոնց արդյունքում կողմերը համապարփակ գործընկերության համաձայնագիր են ստորագրելու։ Էրդողանն ու Ալիևը հանդես են գալու նաև համատեղ մամուլի ասուլիսով։

Նշենք, որ Էրդողանին այցի ընթացքում ուղեկցում են Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, նախագահի աշխատակազմի կապի գրասենյակի ղեկավար Ֆահրեդդին Ալթընը, մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը, այլ անձինք։

Հիշեցնենք նաև, որ Թուրքիայի նախագահի՝ օկուպացված Շուշի այցելության կապակցությամբ հայտարարություն է տարածել Արցախի ԱԳՆ-ն՝ նշելով, որ «Էրդողանի անհրավեր այցը Շուշի դիտարկում ենք որպես սպառնալիք և ուժի ցուցադրման նոր փորձ»։

 

Էմմա Չոբանյան