100 000 դոլար արժողությամբ գրիչների հավաքածու․ ինչ գույք ու եկամուտներ ունի Արամ Սարգսյանը

Լուրեր

30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
30.10.2026 | 20:00
Ավելի լավ է ընդդիմադիրների հետ ծեծկռտուք ունենաս տեսախցիկների առաջ, քան դիմակավորների ուղարկես՝ ծեծեն նրանց․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:48
Տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ․ Մարուքյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:37
Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Սևանում
30.10.2026 | 19:30
ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ը շարունակում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակի առաջին երեք տեղերը զբաղեցնող անձանց գույքի և եկամուտների մասին հայտարարագրերը ներկայացնող շարքը։

«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածու, կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի՝ ԿԸՀ-ին ներկայացրած հայտարարագրում որպես անշարժ գույք նշված է Արարատ գյուղում 0․099 հա հողատարածք և Երևանում՝ 130 քմ տարածք։

Որպես շարժական գույք Սարգսյանը հայտարարագրել է 2 ավտոմեքենա՝ 2017 թվականի Hyundai Tuscani 2.0 և 1994 թվականի Mercedes-Benz G 350:

Սարգսյանը նաև 3 թանկարժեք գույք է հայտարարգրել․ 100 000 դոլար արժողությամբ գրիչների հավաքածու, 25 000 դոլար արժողությամբ ժամացույց և 16-րդ դարի նկար, որի արժեքը, սակայն, գնահատված չէ։ Հիշեցնենք, որ թանկարժեք է համարվում 8 մլն դրամից ավելի արժեքով շարժական գույքը։

«Հանրապետություն» կուսակցության նախագահը «Գալիք» ՍՊԸ-ից 28 միլիոն դրամի եկամուտ է ստացել։ Նշված ՍՊԸ-ից նա ունի 50% բաժնեմաս։ 45% բաժնեմաս ունի «Հատուկ ցեմենտ» ՍՊԸ-ից, ևս 25%` «Կավաշեն» ՍՊԸ-ից։

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Սարգսյանն ունեցել է 16 միլիոն դրամ, 20 000 դոլար և 5000 եվրո դրամական միջոցներ։

Նշենք, որ 1999-2000 թթ․ վարչապետի պաշտոնը զբաղեցրած Արամ Սարգսյանն այս պահի դրությամբ,ըստ հայտարարագրի, գործազուրկ է։

 

Արփի Հակոբյան