ՆԱՏՕ-ն պետք է Թուրքիային ասի, որ իր անդամակցությունն այլևս ողջունելի չէ․ Bloomberg

Լուրեր

31.07.2026 | 17:45
Պետությանը հանձնվել է Ծառուկյանի «Արարատ» կոնյակի կոմբինատի բաժնետոմսերի կառավարումը
31.07.2026 | 17:38
Լեհաստանը պաշտոնապես հաստատել է, որ երկրի տարածքում ընկած հրթիռը ռուսական է
31.07.2026 | 17:28
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի Բաքվում
31.07.2026 | 17:17
Թրամփը կհանդիպի կաբինետի անդամների հետ՝ քննարկելու Իրանի հետ պատերազմի հարցը
31.07.2026 | 17:08
ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչների հետ քննարկվել են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի բարեփոխումները
31.07.2026 | 16:56
Կառավարությունը վեց ամսով արգելել է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան
31.07.2026 | 16:45
Ռուսական հրթիռը Կիևում ոչնչացրել է ամերիկյան ԱԹՍ-ների արտադրության գործարանը․ The Guardian
31.07.2026 | 16:36
Ամասիա համայնքին է վերադարձվել ավելի քան 5 հա ապօրինի օտարված արոտավայր
31.07.2026 | 16:24
Կիպրոսում Մեծ Բրիտանիայի ավիաբազայում ադրբեջանցի է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության կասկածանքով
31.07.2026 | 16:15
Հայտնի է՝ որքան գումար է «Ալ Նասրը» վճարել Ռոնալդուին մինչև օրս
31.07.2026 | 16:06
10 կգ մարիխուանա վերցրած ազգականները կալանավորվել են․ գործն ուղարկվել է դատախազին
31.07.2026 | 15:55
Ռուսաստանը տևական ժամանակ անց առաջին անգամ հյուսիսկորեական հրթիռ է կիրառել․ Զելենսկի
31.07.2026 | 15:47
Սինգապուրի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով
31.07.2026 | 15:39
Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը
31.07.2026 | 15:35
Շանթ Սարգսյանը 6-րդ տեղն է գրավել Oskemen Open-ում
Բոլորը

Թուրքիային պետք է ասել, որ այն այլևս չի ողջունվում որպես ՆԱՏՕ-ի անդամ, քանի որ Արևմուտքի համբերությունը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության նկատմամբ արդեն հատվում է։ Այս մասին գրել է Bloomberg-ը, հաղորդում է «Ահվալ» գործակալությունը։

Լրատվամիջոցը նշում է որ Թուրքիան ցանկանում է մնալ Արևմուտքի ռազմական պաշտպանության ներքո և ցանկանում է մասնակցել տնտեսական ասոցիացիաներին, մինչ Էրդողանը միավորում է երկիրը Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի հետ․ տերություններ, որոնք բացահայտ թշնամական վերաբերմունք ունեն Արևմուտքի դեմ։

«Արևմուտքը պետք է արձագանքի ՝ցույց տալով, որ թուրքական հանդգնության նկատմամբ հանդուրժողականությունն ավարտված է։ Լավագույն ձևը դա անելու՝ ՆԱՏՕ-ն է»,- ասվում է հրապարակման մեջ։

Թուրքիան մտերիմ կապեր ունի Ռուսաստանի հետ՝ վերջին 5 տարիներին Արևմուտքի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին։ Թուրքիան գնել է ռուսական S-400 պաշտպանական համակարգեր՝ անտեսելով ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի նախազգուշացումները, որ դրանք սպառնում են դաշինքի տեխնոլոգիաների անվտանգությանը։

Բացի այդ, Թուրքիան նաև հարձակվել է Իրաքում քրդական խմբավորումների վրա, որոնք ՆԱՏՕ-ի դաշնակիցներն են ԻԼԻՊ-ի դեմ պայքարում, ներգրավվել  է Հունաստանի ու Կիպրոսի հետ տարածքային խնդիրների մեջ, դիվանագիտական առճակատման մեջ մտել Ֆրանսիայի հետ Լիբիայի պատճառով։ ՆԱՏՕ-ն նաև իր մտահոգություններն է հայտնել Թուրքիայում մարդու իրավունքների վիճակի վատթարացման կապակցությամբ, իսկ դաշինքին անդամակցությունը պահանջում է ժողովրդավարական սկզբունքների պահպանում:

Լրատվամիջոցը գրում է, որ ըստ ՆԱՏՕ-ի կանոնադրության՝ անդամ երկրները չեն կարող հեռացվել դաշինքից, բայց ձևեր կան՝ ասելու Թուրքիային, որ նա այլևս պետք չէ։

«Լավագույն սկիզբը կլինի թուրքական հողից դաշինքի ներկայությունը կրճատելը՝ հանելով միջուկային զենքն ու այլ ռազմավարական միջոցները»,- ասվում է հրապարակման մեջ։

Դաշինքը կարող է նաև Թուրքիայի դեմ կիրառել պատժամիջոցներ, ինչպիսիք են զենքի վաճառքի կասեցումը և տնտեսական պատժամիջոցները:

Ըստ լրատվամիջոցի՝ Եվրոպական Միությունը ևս պետք է հաստատի, որ մտադիր չէ վերականգնել Թուրքիայի՝ կառույցին անդամակցության շուրջ բանակցությունները։

Նշենք, որ այսօր Բրյուսելում տեղի է ունենում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որին մասնակցում են անդամ պետությունների ղեկավարները։

Էմմա Չոբանյան