Մեծ յոթնյակի գագաթաժողովն ավարտվեց կարեւոր խոստումներով. VOA

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Մեծ յոթնյակի երկրների առաջնորդների եռօրյա գագաթաժողովը Մեծ Բրիտանիայում ավարտվեց ռազմօդային ուժերի ցուցադրական թռիչքներով, Եղիսաբեթ թագուհու ընդունելությամբ, հաղորդում է Ամերիկայի Ձայնը։

Սա աշխարհի յոթ ամենահարուստ երկրների առաջնորդների առաջին դեմ առ դեմ հանդիպումն էր 2019 թվականից ի վեր, ինչը հյուրընկալ պետության վարչապետ Բորիս Ջոնսոնի խոսքերով, «ներդաշնակության առավելագույն աստիճանի էր հասել»:

Գլխավոր հարցերից մեկը եղել է կորոնավիրուսի համավարակի դեմ համաշխարհային պայքարը, եւ Բորիս Ջոնսոնի խոսքերով, յոթ առաջնորդները խոստացել են մեկ միլիարդ չափաբաժին պատվաստանյութ կարիքավոր պետություններին: Սակայն ակտիվիստներին դա չի բավարարում, ովքեր ասում են, թե հարկավոր է, որ այդ պետությունները կասեցնեն պատվաստանյութ արտադրող ընկերությունների հեղինակային իրավունքը, թույլ տալու համար դրանց արտադրությունն այլ երկրներում: ԱՄՆ-ը ու Ֆրանսիան կողմ են, մյուս հինգ պետությունները` դեմ:

Չինաստանը, որը Մեծ յոթնյակի անդամ չէ, նույնպես դարձել էր քննարկումների կարեւոր առարկա: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը կոչ էր անում դիմակայել առեւտրի միջազգային կանոններին չենթարկվելու Պեկինի գործողությունները: Եվ Մեծ յոթնյակը հայտարարեց ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող ֆինանսական մեխանիզմի ենթակառուցվածք հիմնելու մասին, որը ցածր ու միջին եկամուտ ունեցող երկրներին կտա Չինաստանի Գոտի եւ ճանապարհ նախաձեռնության հետ մրցելու կարողություն:

Չինաստանն, ի պատախան այդ որոշման, հայտարարել է, թե «վաղուց են անցել երկրների փոքր խմբով համաշխարհային որոշումներ կայացնելու ժամանակները»:

Մեծ յոթնյակի քննարկումների առարկա էր նաեւ Ռուսաստանը, որն այս խմբից դուրս էր հանվել 2014 թվականին Ղրիմը բռնակցելուց հետո: Յոթ ղեկավարները քննարկում էին Ռուսաստանի ապակայունացնող վարքագիծը, կիբերհարձակումները եւ Պուտինի դեմ հանդես եկող անձանց դեմ քիմիական զենք կիրառելու փորձառությունը:

Ինչ վերաբերում է կլիմայական փոփոխությանը, Մեծ յոթնյակի ղեկավարները համաձայնվեցին ամեն տարի 100 միլիարդ դոլար հատկացնել նոր զարգացող երկրներին մթնոլորտի աղտոտումը կասեցնելու համար: Սակայն չնայած ակտիվիստների կողմից մեծ ճնշումներին, միայն Կանադան ու Գերմանիան համաձայնվեցին հատկացնել կանխիկ գումար:

Մեծ յոթնյակի գագաթաժողովին հետեւելու են ՆԱՏՕ-ի ու Եվրամիության գագաթաժողովները: Թագուհու հետ հանդիպումից հետո ԱՄՆ-ի նախագահն այդ նպատակող ուղղություն վերցրեց դեպի Բրյուսել: