Արցախի ներքին գործերի նախարարի հրամանով ՌԴ ԱԻՆ մի խումբ ծառայողներ պարգևների են արժանացել

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Հունիսի 12-ին Ռուսաստանի օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում, ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանը, ծառայության մի խումբ պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է Ասկերանի շրջանի Իվանյան համայնք, որտեղ տեղակայված է խաղաղապահ առաքելությամբ Արցախում գտնվող ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության միավորումը. տեղեկացնում են ԱԻՊԾ-ից:

Մեխակ Արզումանյանը ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձն է փոխանցել գործընկեր կառույցի ծառայողներին, միաժամանակ շնորհակալություն հայտնել ԱԻ պետական ծառայության հետ ակտիվ համագործակցության համար:

«Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Ռուսաստանի Դաշնությանն Արցախում իրավիճակը կայունացնելու միջնորդական ջանքերի, խաղաղության և կայունության վերականգնման գործում ցուցաբերվող օգնության համար:
Մենք մեր շնորհակալությունն ենք հայտնում համահավաք խմբի արագ արձագանքման, մասնավորապես, պիրոտեխնիկական, փրկարարական և հումանիտար արձագանքման խմբերին: Ձեր մասնագիտական գործունեությունը կարևոր է ամբողջ Ռուսաստանի և Արցախի համար»,- նշված է եղել ՆԳ նախարարի ելույթում:

Կարեն Սարգսյանի հրամանով ՌԴ ԱԻՆ մի խումբ ծառայողներ արժանացել են պարգևների:

«Համագործակցություն հանուն փրկության», «Անվեհեր փրկարար» մեդալները և պատվոգրերը փոխանցել է ծառայության ԱԻՊԾ տնօրեն Մեխակ Արզումանյանը:

ՌԴ ԱԻՆ աշխատակիցներին շնորհավորել և կառավարական պարգևներ է փոխանցել նաև ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: