Բադասյանը պարզաբանել է, թե գործող օրենսգրքով որոնք են ընտրական հանցագործությունները

Լուրեր

18.11.2024 | 12:37
Հեռանում եմ հանգիստ և խաղաղ․ Գնել Սանոսյանը աշխատանքից ազատման դիմում է գրել
18.11.2024 | 12:34
Անդրեասյանը հետևություն է արել վարչապետի ելույթից. ՔՊ-ականների արձագանքը` ԲԴԽ նախագահի հրաժարականին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 12:27
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
18.11.2024 | 12:27
Գիշերը գայթակղիչ է, բայց ամեն ինչ ցերեկն է որոշվել. Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 12:23
Արդյո՞ք Պապիկյանը ևս հրաժարական կտա․ խոսնակի մեկնաբանությունը
18.11.2024 | 12:14
Վարչապետի դժգոհության հետ են կապված պաշտոնանկությունները. ՔՊ-ում վարույթ կա. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 12:08
«Երևանի օդի աղտոտվածությունը հասել է «կարմիր գծի» տագնապային մակարդակի» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ
18.11.2024 | 12:07
Վրացի ընդդիմադիրներն ամբողջ գիշեր անցկացրել են Թբիլիսիի կենտրոնում
18.11.2024 | 12:05
Պաշտոնանկությունների շքերթ կառավարությունում և ուժային կառույցներում, Փաշինյանը Վատիկան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
18.11.2024 | 11:56
Քյարամյանը հրաժարականի ուղերձ է հղել
18.11.2024 | 11:55
Նոր քրեական գործերը և բանտարկությունները չեմ բացառում. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:51
Աղվան Վարդանյանը` Փաշինյանի նշած 500 մահապարտ հավաքելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:49
Սոբյանինը հայտնել է Մոսկվայի մարզում երկու անօդաչու թռչող սարքի խոցման մասին
18.11.2024 | 11:44
Դժվար է բացառել, որ կուլիսային բանակցություններ չկան ՀՀ-ի և Ադրբեջանի իշխանությունների միջև. Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:41
Խոսնակը՝ Արգիշտի Քյարամյանի հրաժարականի մասին
Բոլորը

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, հաշվի առնելով տարընկալումները, թե ընտրական որ հանցագործություններն են նախատեսված Քրեական գործող օրենսգրքով, պարզաբանել է, որ ներկայում www.arlis.am կայքի առաջին էջում հասանելի նոր ընդունված Քրեական օրենսգիրքը ուժի մեջ է մտնելու մեկ տարի անց՝ 2022 թվականի հուլիսի 1-ից: Բադասյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ գործող Օրենսգրքով, ի թիվս այլնի, նախատեսված են հետևյալ ընտրական հանցագործությունները.

Ընտրակաշառք տալը կամ ստանալը։ Արգելվում է ինչպես դրամական միջոցներ, այնպես էլ որևէ գույք կամ գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր և ցանկացած այլ առավելություն (ինչպես, օրինակ, աշխատանքի ընդունելը կամ որոշակի ծառայություններ մատուցելը) տրամադրելը, խոստանալը և առաջարկելը, ինչպես նաև դրանք ստանալը կամ պահանջելը։

Այս առումով կարևոր է նշել նաև, որ կաշառք ստացող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե այդ անձը մինչև կաշառք ստանալու մասին իրավապահ մարմիններին հայտնի դառնալը, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում այդ մասին կամովին հայտնել է քրեական հետապնդման մարմիններին և աջակցել հանցագործությունը բացահայտելուն (154.2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասեր).

Ընտրակաշառքի միջնորդությունը։ Այս արարքը դրսևորվում է ընտրակաշառք տվողի և ընտրակաշառք ստացողի միջև ընտրակաշառքի շուրջ համաձայնության գալուն կամ արդեն կայացած համաձայնության իրականացմանը նպաստելով (154.9-րդ հոդված).
Նախընտրական քարոզարշավը բարեգործության հետ համատեղելը։ Այս դեպքում հանցագործություն է համարվում, օրինակ, թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անդամի կամ լիազորված անձի կողմից անձամբ կամ նրա անունից կամ որևէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր կամ համապատասխան ապրանքներ տալը կամ ծառայություններ մատուցելը:
Հանցագործություն է համարվում նաև ցանկացած անձի կողմից բարեգործության հետ միաժամանակ նախընտրական քարոզչություն իրականացնելը (154.2-րդ հոդվածի 5-րդ մաս).

Նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն խոչընդոտելը (149.1-րդ հոդված):
Ընտրողին հարկադրելը, որպեսզի վերջինս կողմ կամ դեմ քվեարկի կուսակցություններից (դաշինքներից) որևէ մեկի օգտին, կամ մասնակցի կամ հրաժարվի մասնակցել ընտրություններին կամ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկի (154.2-րդ հոդվածի 3-րդ մաս).
Քվեարկության գաղտնիությունը խախտելը, որը կարող է կատարվել ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելու, քվեարկության խցիկ (սենյակ) մուտք գործելու միջոցով, ինչպես նաև ցանկացած այլ եղանակով, օրինակ՝ անձին հարկադրելով դուրս հանել մեկ կամ մի քանի քվեաթերթիկներ, կամ լուսանկարահանման միջոցով կամ տեսաձայնագրմամբ հաստատել որևէ կուսակցության կամ դաշինքի օգտին քվեարկելու փաստը։
Նմանապես, հանցանք է համարվում նաև ընտրողի կողմից երրորդ անձանց համար տեսանելի եղանակով քվեարկելը, ինչպես նաև շահադիտական նպատակով քվեարկության գաղտնիությունը քվեարկության արդյունքը բացահայտող փաստաթղթի լուսանկարահանմամբ կամ տեսաձայնագրմամբ ստացված տեղեկատվության հրապարակման միջոցով խախտելը (154-րդ հոդված).

Քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը կամ ընտրական հանձնաժողովի աշխատանքին խոչընդոտելը (149-րդ հոդված).
Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը։ Այս արարքը կարող է կատարվել ընտրողների ցուցակում գրանցվելու կամ քվեարկությանը մասնակցելու նպատակով կեղծ տվյալներ հայտնելու կամ կեղծ փաստաթուղթ ներկայացնելու միջոցով կամ որևէ այլ եղանակով (153-րդ հոդված).
Ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը, որը կարող է կատարվել ձայները ակնհայտ սխալ հաշվելով, կամ ընտրությունների արձանագրությունները, դրանց պատճենները, այլ ընտրական փաստաթղթերը և դրանց քաղվածքներն ակնհայտ սխալ տվյալներով հաստատելով, ընտրությունների արդյունքները կեղծելու նպատակով համակարգչում ակնհայտ սխալ տվյալներ մուտքագրելով, մուտքագրված տվյալները փոփոխելով, ընտրողի քվեաթերթիկը կամ քվեարկության ծրարն անվավեր կամ չսահմանված նմուշի դարձնելով, ինչպես նաև որևէ այլ եղանակով։

Ձայներն ակնհայտ սխալ հաշվելը կարող է դրսևորվել, օրինակ, մեկ թեկնածուի օգտին քվեարկած քվեաթերթիկը մեկ ուրիշ թեկնածուի օգտին հաշվելով, որոշ քվեաթերթիկներ թաքցնելով, անվավեր քվեաթերթիկներն այս կամ այն թեկնածուի օգտին հաշվելով և այլն (150-րդ հոդված):