Հայաստանում աշխատողների շահերն ու իրավունքները պաշտպանելու համար մեկնարկում են նոր ծրագրեր․ ֆինանսավորում է ԵՄ-ն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.07.2026 | 12:34
Ի՞նչ անենք, իր նման մարդ բռնել տա՞նք. Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի մեղադրանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:25
«Բավարիան» 15 գոլ է խփել ընկերական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:17
Ալեքսան Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանքի տակ
31.07.2026 | 12:10
Նարեկ Կարապետյանի տանը խուզարկություն է// «Մուլտի Վելնես»-ը վերաբացվել է հեռացված ցուցանակով․ ԼՈՒՐԵՐ
31.07.2026 | 11:59
Մարոկկոյից հազարավոր միգրանտներ խախտել են սահմանն ու ներխուժել Իսպանիա․ Մադրիդը զորքեր է տեղակայում Սեուտայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 11:50
Հեռացվել է «Մուլտի Վելնես» անվանումը, քաղաքապետարանի դրոշն է բարձրացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 11:45
«Հայաստանի ժողովրդավարական հետագիծը ընտրություններից հետո» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ
31.07.2026 | 11:41
Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ Քոչարյանը նրան նաև 200 հազար դրամ փաստաբանի վարձատրության գումար պետք է վճարի
31.07.2026 | 11:36
12 թիմով մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը
31.07.2026 | 11:30
Դնեպրոպետրովսկի մարզում ռուսական հարձակման հետևանքով զոհեր ու վիրավորներ կան
31.07.2026 | 11:21
Կյանքից հեռացել է աշխարհի չեմպիոն Ֆրանկո Բարեզին
31.07.2026 | 11:15
Բաքվում կայացած ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում. ՈՒՂԻՂ
31.07.2026 | 11:11
Ուկրաինան կրկին հարձակվել է Wildberries-ի վրա․ հարվածներ են հասցվել Վոլգոգրադի և Թաթարստանի պահեստներին
31.07.2026 | 10:54
Իրավապահները խուզարկում են Նարեկ Կարապետյանի տունը
31.07.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի լիակատար զինաթափման հարցում պատմական համաձայնություն է ձեռք բերվել
Բոլորը

Աշխատանքային շուկան Հայաստանում ամենախոցելիներից մեկի է համարվում․ աշխատողների իրավունքները պաշտպանված չեն ո՛չ մասնավոր հատվածում, ո՛չ պետական մարմիններում։

Առաջիկա երեք տարիներին այս ուղղությամբ Եվրամիության աջակցությամբ 3 ծրագիր է իրականացվելու՝ աշխատողներին իրենց իրավունքների մասին իրազեկելու և աշխատանքային իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար։ Հենց այդ նպատակով այսօր ստորագրվեցին ԵՄ-ի աջակցությամբ իրականացվող նոր ծրագրերի մեկնարկն ազդարարող հուշագրեր։

«Ժողովրդավարության և մարդու իրավունքների եվրոպական գործիքի» (EIDHR) միջոցով ֆինանսավորվող և «ՕքսԵՋեն» հիմնադրամի, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ու «Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության» կողմից իրականացվող ծրագրերում կներգրավվեն հայաստանյան 14 քաղաքացիական հասարակության կառույցների, գործատուների և արհեստակցական միություններ, ինչպես նաև մեդիա կառույցներ՝ Երևանից և մարզերից:

Ծրագրերն աշխատանքներ են իրականացրել դեռևս 2021 թվականի սկզբից և նպատակ ունեն նպաստել Հայաստանում աշխատանքային և սոցիալական իրավունքների պաշտպանությանը՝ առաջարկելով նորարար, ՏՀՏ լուծումներ ՀՀ-ում աշխատանքային իրավունքների վերահսկողության ոլորտում, ծավալելու աշխատանքային իրավունքների հանրային իրազեկում, հատկապես՝ երիտասարդների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում, ինչպես նաև նախաձեռնելով շարունակական աշխատանք շահագրգիռ կողմերի հետ:

Իսկ ծրագրերն են՝ «Արժանապատիվ աշխատանք հիմա՛», «Հանուն աշխատանքի. հաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն», «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության»։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինի ղեկավար Հակոբ Ավագյանը նշում է՝ այս ծրագրերի իրականացումը ենթադրում է նոր տեսչական մարմին կառուցել։ Ըստ նրա՝ աշխատանքային ոլորոտը Հայաստանում շատ բացեր ունի, իսկ բացերի հիմնական պատճառը՝ իրազեկվածության պակասն է։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշում է՝ ոչ միայն իրազեկվածության պակաս կա, այլև բարձրաձայնելուց հետո՝ պաշտպանված լինելու։

Հենց այդ հարցի բարձրացմանն ու նաև լուծմանն է ուղղված «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագիրը, որն իրականացվելու է Կրթություն և համերաշխություն արհմիության հետ համատեղ՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Հասարակական հետազոտությունների առաջատար խմբի և Ֆակտոր տեղեկատվական կենտրոնի կողմից։ Ֆակտոր տեղեկատվական կենտրոնի ծրագրերի կոորդինատոր Մարիամ Մուրադյանը նշում է՝ լսարանին ծանոթացնելու են աշխատանքային իրավունքներին։

Ծրագրի իրականացման հիմնական դերակատարներից՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշում է՝ 3 տարին քիչ է հիմնական փոփոխության հասնելու համար, բայց բավարար է, որ հիմք դրվի։

Տարիների ընթացքում կուտակված բողոքներն ի մի բերելով՝ ընդհանուր խոցելի խմբեր առանձնացրել են արդեն։ Սաքունցը նշում է՝ սա այն ոլորտն է, որտեղ խախտումներն ավելի շատ են, քան բողոքները։

Աշխատանքային իրավունքների խախտումների հանդիպում ենք ոչ միայն մասնավորում, պետական կառույցների օրինակները ևս շատ են։ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը նշում է՝ այդ և այլ խնդիրների կարգավորման համար աշխատանքային օրենսգրքի փաթեթ է մշակվել։ Նաև ասում է՝ այդ փոփոխությանը զուգահեռ՝ Եվրամիության հետ համագործակցությունը և մեկնարկած ծրագրերը լուրջ ազդեցություն են թողնելու Հայաստանի աշխատաշուկայի և աշխատողների իրավունքների պաշտպանության գործում։

Իսկ ԵՄ-ի աջակցությամբ իրականացվող երեք նոր ծրագրերի պաշտոնական մեկնարկի միջոցառման կարևոր այս օրը նաև լուսանկարի տեսքով անմահացավ՝ կոչով՝ ձեռքսեղմումները գործանական փուլ տեղափոխելու ժամանակն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան