Յոթ շրջանները տրվեցին, ո՞ւր է խաղաղությունը․ մենք ունենք չավարտված պատերազմ․ Վարազդատ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.06.2026 | 16:24
Դոհայում ԱՄՆ-Իրան ուղիղ բանակցություններ չեն անցկացվի
30.06.2026 | 16:15
Կրեմլը խոստովանել է, որ ՌԴ-ն բանակցություններ է վարում նավթամթերքի ներմուծման հարցով
30.06.2026 | 16:03
ՌԴ-ում տաքսու վարորդներն ավելի քիչ են աշխատանքի դուրս գալիս՝ վառելիքային ճգնաժամի ֆոնին
30.06.2026 | 15:55
Հայաստանը մեկ տարով երկարաձգել է մի շարք երկրների քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի ռեժիմը
30.06.2026 | 15:48
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
30.06.2026 | 15:36
11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը
30.06.2026 | 15:30
Հայաստանի և Ադրբեջանի միջև Հարավսլավիայի մոդելով անհետ կորածների տվյալների բազա կստեղծվի․ ICMP-ի գլխավոր տնօրեն
30.06.2026 | 15:29
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
30.06.2026 | 15:21
Ճգնաժամի ֆոնին՝ ՌԴ-ում կարող են թույլատրել արգելված բենզինի վաճառքը, որն անվտանգ չէ մեքենաների համար
30.06.2026 | 15:10
Փաշինյանը Թեհրան կմեկնի՝ ըստ իրանական աղբյուրի // ՍԴ-ն փակ նիստ է անցկացնում․ ԼՈՒՐԵՐ
30.06.2026 | 15:03
Իրանական աղբյուրը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում կմասնակցի Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը․ վարչապետի աշխատակազմը չի մեկնաբանում
30.06.2026 | 15:00
Փաշինյանն ընդունել է ԵՄ անդամ երկրների դեսպաններին․ քննարկվել է Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը
30.06.2026 | 14:52
Ընդդիմադիր ուժերի առաջնորդների հետ հանդիպել եմ, գաղտնի պլան ունենք. Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 14:41
Սուրեն Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում մասնակցել է նորակառույց ճաշարանի բացման արարողությանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.06.2026 | 14:28
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Ազգային օրակարգ» կուսակցության անդամ Վարազդատ Հարությունյանի հետ

-Մեր երազանքը կարող է լինել, որ Շուշին, Հադրութը վերադարձվեն, գոնե վերականգնվի նախկին ԼՂԻՄ տարածքը, բայց Ռուսաստանը հայտարարում է՝ մոռացե՛ք կարգավիճակի մասին: Ձեր կուսակցությունն ինչպե՞ս է պատկերացնում կարգավիճակի հարցի լուծումը:

-Հստակ չէ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը Արցախի կարգավիճակի վերաբերյալ: Արդյո՞ք մենք մեր արտաքին գործընկերոջը ներկայացրել ենք, թե որն է ՀՀ-ի շահը։ Վստահ չեմ: Հայաստանը կարող է իր շահը հստակ ձևակերպել և ներկայացնել Ռուսաստանին՝ փորձելով հասկանալ գործընկեր երկրի շահերի հետ համադրման կետերը։

-Երբ Հայաստանը պահանջում է հարգել իր շահերը և պատմական արդարությունը վերականգնել, Ռուսաստանն ասում է՝ 26 տարի ձեզ առաջարկում էինք լուծում, դուք չէիք համաձայնում, խաղաղ փոխզիջումների չէիք գնում, ապակառուցողական կողմ դարձաք, բացի Տեր-Պետրոսյանից՝ որևէ նախագահ չընդունեց խաղաղության ծրագիրը, հիմա դուք պարտված կողմ եք, մերժել եք խաղաղ կարգավորումը, ինչի՞ց եք խոսում:

-Դա մոլորություն է. այսինքն՝ մենք ապակառուցողական կողմ չենք եղել, համենայն դեպս, մինչև վերջին շրջանը, մինչև գործող իշխանությունների իշխանության գալը, որոնք առանց բավարար ռեսուրսային հիմքեր ունենալու՝ անցան Ադրբեջանի կարմիր գծերի վրայով։ Դրանք էմոցիոնալ, ոչ պրագմատիկ գործողություններ էին, միգուցե, դրանց հիմքում նաև դիտավորություն կար: Ամբողջ բանակցային գործընթացի ժամանակ մենք եղել ենք ավելի քան կառուցողական՝ սկսած բիշքեկյան բանակցություններից, երբ մենք, լինելով հաղթանակած կողմ, ստորագրել ենք արձանագրություններ, որտեղ նշվում է, որ գրավված տարածքներից զորքերի դուրսբերումը կարևոր սկզբունք է հրադադարի հաստատման ու հետագա բանակցությունների համար, այսինքն՝ մեզնից ավելի կառուցողակա՞ն պատկերացնել պատերազմում հաղթանակած կողմին: Հիմա տեսնում ենք պատերազմում հաղթանակած կողմի վարքը, որը ներխուժել է մեր սուվերեն տարածք, միջազգային հանրությունը ընդունում է, որ մեր սուվերեն տարածքն է և կոչ է անում դուրս գալ։

Ամբողջ բանակցային գործընթացում Տեր-Պետրոսյանը, ճիշտ է, ավելի շատ է խոսել տարածքները հանձնելու մասին, մյուս երկու նախագահները հանրային կոմունիկացիայի մակարդակում չեն խոսել, բայց բանակցային սեղանին առնվազն յոթ շրջանների հետ հանձնման մեխանիզմները քննարկվել են: Կրկին վերադառնանք ներկա․ մեզ 30 տարի բացատրում էին, հրամցնում էին, պրոպագանդում էին, որ եկեք՝ այս տարածքները հանձնենք, հանգիստ ապրենք: Ես ուզում եմ, որ մեր ժողովուրդը, հանրությունը վերջնականապես հասկանա, որ դա ընդամենը թակարդ է, ներկա թուրքական աշխարհի հետ հանգիստ ապրել հնարավոր չէ, որովհետև մեր ինքնուրույն ազգային շահը որևէ ձևաչափով չի տեղավորվում թուրքական աշխարհի նպատակների ու շահերի մեջ:

-Այսինքն՝ մենք միշտ պետք է պատերազմի մե՞ջ լինենք:

-Յոթ շրջանները «գնացին», և ո՞ւր է խաղաղությունը: Մենք պետք է մեր աչքերը ավելի լայն բացենք, հասկանանք, որ ունենք կոնկրետ խնդիր, ունենք չավարտված պատերազմ, չավարտված պատերազմը, արհավիրք լինելուց բացի, նաև որոշակի առումով հնարավորություն է՝ մինչև այդ եղածը սրբագրելու համար: Մենք պետք է շատ արագ կազմակերպվենք, մենք պետք է վերադարձնենք մարդկանց հավատը, պետք է բանակին վերադարձնենք մարտունակությունը, պետք է սկսենք փոքր դետալային գործողություններից, օրինակ՝ առաջնագծի կահավորումից, որը տարօրինակ կերպով չի կատարվում արդեն յոթ ամիս է, պետք է խորքային բարեփոխումներ իրականացնենք անվտանգային միջավայրում ու նաև քաղաքական համակարգում: Այս պրոցեսների կոմպլեքսը մենք շատ արագ պետք է անենք: Եթե ձևավորվի այնպիսի ԱԺ, որն իր ներսում արդեն կձևավորի ազգային իշխանություններ և կլինի ականջալուր ոչ միայն խորհրդարանում գտնվող ուժերին, այլ նաև հասարակական գործիչների, այլ քաղաքական գործիչների, հայության ընդհանուր ներուժի կոչերին, մենք հնարավորություն կունենանք ազգովի ստեղծել կոմպլեքս այնպիսի անվտանգային միջավայր, որի գոյության պայմաններում մեր կախվածությունն արտաքին լրահատկացումներից շատ ավելի փոքր կլինի, քանի հիմա:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան