Նիկոլ Փաշինյանը պարտավոր է Խաչատրյաններից ներողություն խնդրել, դատարանը մերժել է Փաշինյանի ներկայացուցչի բողոքը․ Խաչատրյանների փաստաբանական խումբ

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի ներկայացրած բողոքը՝ «Խաչատրյաններն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» գործով (ոչ պաշտոնական անվանում)։ Վերաքննիչ դատարանի հրապարակված որոշմամբ արձանագրվել են վիրավորանքի և զրպարտության հասցեականությունը և առկայությունը, դրանց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից միջնորդավորված կատարումը, արտահայտությունների կատարման փաստական հիմքերի բացակայությունը, գերակա հանրային շահով պայմանավորված չլինելը: Այդ մասին հայտնել է Խաչատրյանների փաստաբանական խումբը։ Այսպիսով, դատարանը պարտավորեցրել է Նիկոլ Փաշինյանին ներողություն խնդրել Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանից և նրա երկու որդիներից։

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի դատարանն այս տարվա հունվարի 25-ի վճռով պարտավորեցրել էր Փաշինյանին հրապարակային ներողություն խնդրել Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանից, նրա գործարար որդիներ Գուրգեն Խաչատրյանից և Արտյոմ Խաչատրյանից՝ վիրավորանք հանդիսացող արտահայտության համար և զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքել հրապարակայնորեն: Վերաքննիչ դատարանն այս տարվա հունիսի 7-ի վճռով արձանագրել էր․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր միջնորդավորված խոսքով (ՀՀ վարչապետի մամուլի խոսնակի գրառմամբ) Գագիկ Խաչատրյանի, Գուրգեն Խաչատրյանի և Արտյոմ Խաչատրյանի անունները կապել է «մաֆիոզ համակարգ» եզրույթի հետ, զուրկ է եղել որևէ փաստական հիմքից։ Մասնավորապես, բացակայել է վերջիններիս առնչությունը որևէ քրեական գործի հետ, որն ուղղակիորեն կապված է ՀՀ քրեական օրենսգրքով հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ ղեկավարելու կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելու հետ։ Եվ Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ Գագիկ Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքի մեսղագրումը դեռևս հիմք չէ նրան և նրա որդիներին կոռուպցիոն, մաֆիոզ համակարգ ղեկավարելու մասով հրապարակային պնդումներ հնչեցնելու համար։

Բացի այդ, քաղաքացիական գործի նյութերում բացակայում է գրառմամբ մեջբերված մի շարք էպիզոդներով, մասնավորապես` UCOM ընկերության կոռուպցիոն ծագմամբ փայաբաժնի մասով որևէ վարույթի վերաբերյալ տեղեկատվություն կամ փաստական տվյալ» (մեջբերման ավարտը): Վերաքննիչ դատարանը նաև արձանագրել էր․ «Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ բացակայել է Գագիկ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների առնչությունն այնպիսի քրեական գործի հետ, որն օբյեկտիվորեն հիմք կտար պնդելու, որ վերջիններս ՀՀ-ում ղեկավարել են մաֆիոզ համակարգ, այդ համակարգի ղեկավարման ընթացքում կուտակել են մի քանի հարյուր միլիոն դոլարի ապօրինի հարստություն։ Բացի այդ, հայտարարությունը հնչեցվել է հասարակական և քաղաքական այնպիսի իրողությունների պայմաններում, երբ նշված եզրույթի և դրանց հարող անձանց վերաբերյալ հասարակական լայն շրջանակներում առկա են եղել տարաբնույթ քննարկումներ, իսկ նմանաբովանդակ հայտարարություններն ուղղակիորեն կարող էին միտված լինել նշված անձանց վերաբերյալ բացասական ընկալում առաջացնելուն»։

Մերի Մարտիրոսյան