Պետք է չհոգնել և ավելի մեծ թափով շարունակել աշխատել. վարչապետը գոհունակություն է հայտնել Տավուշի մարզում գյուղատնտեսության ոլորտի զարգացման 2017 թ. ցուցանիշներից

Լուրեր

05.11.2024 | 20:29
Թուրքիայում նավթավերամշակման գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
05.11.2024 | 20:14
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
05.11.2024 | 20:00
Բագրատ սրբազանը հաշվի չառավ՝ հայերը երկար պայքարի պատրաստ չեն․ ուզում են՝ ինքը կախարդեր, իշխանությունը վերցներ․ Գեղամ Նազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2024 | 19:47
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի հարակից տարածքից առգրավվել է 4 խաղային ապարատ. քաղաքապետարան
05.11.2024 | 19:30
Որոշ բուհեր կարող են փակվել․ օրենքի նոր նախագիծը մտահոգել է մասնագետներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2024 | 19:17
Քաղաքաշինության կոմիտեում կառուցապատողների հետ քննարկվել են ոլորտային խնդիրների լուծման տարբերակներ
05.11.2024 | 19:00
Խոսքս հիշեք՝ Տավուշի 12 կմ սահմանազատված մասից է Ադրբեջանը մտնելու․ ճեղքված է պաշտպանությունը․Արտակ Զաքարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2024 | 18:46
ԱՄՆ-ում անկարգությունների դեպքում պատրաստվում են Ազգային գվարդիա ուղարկել Վաշինգտոն
05.11.2024 | 18:30
Նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում 900 միլիոն դրամ է վերադարձվել պետությանը
05.11.2024 | 18:19
Բաքուն Երևանին է փոխանցել խաղաղության պայմանագրի նախագծի 11-րդ խմբագրված տարբերակը
05.11.2024 | 18:18
Պուտինը՝ ՀՀ-Ադրբեջան կարգավորմանը Մոսկվայի աջակցության մասին, Ռաուլը՝ ֆուտբոլի հավաքականի մարզչի թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
05.11.2024 | 18:16
ՌԴ-ում ՀՀ դեսպանը հայտարարել է, որ հայ գերիների ազատ արձակումը կնպաստի Բաքվի հետ հաշտեցմանը
05.11.2024 | 18:07
ՔՊ պատգամավորին սպասարկող մեքենայի վարորդը տուգանվել է, հանվել է տուգանային 3 միավոր
05.11.2024 | 17:59
Մեկնարկել են Ամանորի նախապատրաստությունները` առանց պայմանագրի հրապարակման. ո՞ր ընկերությունն է իրականացնում այդ աշխատանքները
05.11.2024 | 17:48
Ըստ Լավրովի՝ Կովկասում հապճեպ խաղաղությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի
Բոլորը

Վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 24-ին այցելել է Տավուշի մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին և 2018 թ. անելիքներին:

Ներկայացնելով Տավուշի մարզի 2017 թ. մակրոտնտեսական ցուցանիշները՝ մարզպետ Հովիկ Աբովյանը նշել է, որ մարզում գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 111000 հա: Համայնքների խոշորացման գործընթացի արդյունքում համայնքների թիվը դարձել է 24՝ նախկին 62-ի փոխարեն: Արդյունաբերական համախառն արտադրանքի ծավալը 2017 թ. կազմել է 13.7 մլրդ դրամ՝ 2016 թ. 12 մլրդ դրամի դիմաց, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը՝ 39.7 մլրդ դրամ՝ 2016 թ. 41.3 մլրդ դրամի դիմաց: Նվազումը, մարզպետի խոսքով, պայմանավորված է 2017 թ. ցրտահարությամբ և կարկտահարությամբ, ինչպես նաև ցանքաշրջանառության ծավալի կրճատմամբ (2016 թ. համեմատ 5000 հա-ով պակաս): Առևտրաշրջանառությունը կազմել է 33.5 մլրդ դրամ՝ 2016 թ. 29.7 մլրդ դրամի դիմաց, ծառայությունների ծավալը՝ 14.1 մլրդ դրամ՝ 2016 թ. 10.7 մլրդ դրամի դիմաց, շինարարության ծավալը՝ 17.3 մլրդ դրամ՝ 2016 թ. 12.5 մլրդ դրամի դիմաց: 

Մարզպետի խոսքով՝ 2017 թ. արտահանման ծավալը կազմել է 8 մլրդ դրամ՝ գերազանցելով 2016թ. ցուցանիշը ավելի քան երկու անգամ: Նույն պատկերն են եղել նաև ներդրումների մասով՝ 2017 թ. ծավալը կազմել է 23.3 մլրդ դրամ (800 աշխատատեղ)՝ 2016 թ. մարզի 10.1 մլրդ դրամ (625 հիմնական աշխատատեղ) դիմաց: Այս տարի նախատեսվում է ապահովել 28.15 մլրդ դրամի ներդրում և ստեղծել 885 հիմնական աշխատատեղ: 

Ներկայացնելով պատկերը զբոսաշրջության ոլորտում, մարզպետը նշել է, որ Տավուշ այցելած զբոսաշրջիկների թիվը 2017 թ. կազել է 120.000 մարդ, ինչը 25.000 ավել է 2016թ. ցուցանիշից: Իսկ այս տարի Տավուշի մարզում նախատեսում են հյուրընկալել մինչև 135.000 տուրիստ: 

Հովիկ Աբովյանի խոսքով՝ Տավուշի մարզում գյուղատնտեսության ոլորտում վերջին տարիներին իրականացվում են ջերմոցային, չորանոցային և սառնարանային տնտեսությունների, այգիների և վերամշակող արտադրամասերի հիմնման մեծածավալ ծրագրեր: Վերոնշյալ տնտեսությունների թիվն ընդհանուր գերազանցում է 350-ը, որոնք ապահովում են ավելի քան 1400 հիմնական և ժամանակավոր աշխատատեղ: Մարզում կա 6300 հա ոռոգովի հողատարածք, որից 2016 թ. ոռոգելի է եղել 4740 հա-ն, 2017 թ.՝ 4757 հա-ն, իսկ 2018 թ. նախատեսվում է այդ ցուցանիշը հասցնել 5290 հա-ի: 2016 թ. Ռուսաստան է արտահանվել 675 տ միրգ, 2017 թ.՝ 1715 տ, իսկ 2018 թ. կանխատեսվում է մինչև 2700 տ արտահանում: Մարզում առկա է 1645 միավոր գյուղտեխնիկա. 2016 թ. ֆինանսական վարձակալության լիզինգային ծրագրով ձեռք է բերվել 14 միավոր տեխնիկա, 2017 թ.՝ 9 միավոր, իսկ 2018 թ. նախատեսվում է ձեռք բերել ևս 24 տեխնիկա: Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ծրագրով 85 ֆերմեր ստացել է 305.4 մլն դրամ վարկ: 2016 թ. հիմնվել է 25.3 հա պտղատու և ելակի ինտենսիվ այգիներ, 2017 թ. այդ ցուցանիշն ավելացել է 44 հա-ով՝ կազմելով 69.7 հա, իսկ 2018 թ. կանխատեսվում է հիմնել 350 հա ինտենսիվ այգիներ: Այս տարի ակնկալվում է բավական մեծ աճ գյուղատնտեսության ոլորտում. 2017 թ. ոլորտում իրականացվել է 2.8 մլրդ դրամ ներդրում, 2018 թ. նախատեսվում է 5.6 մլրդ դրամ, կանխատեսվում է 5-7 տոկոս աճ: 

Վարչապետը, գոհունակություն հայտնելով գյուղատնտեսության ոլորտում Տավուշի մարզում արձանագրված առաջընթացից, նշել է, որ այս տարի հեռանկարում պետք է ունենալ շատ ավելի բարձր աճի ապահովումը՝ հաշվի առնելով առկա միտումները: Զեկուցվել է, որ մթերման հետ կապված խնդիր չի եղել, ջրամատակարարման հետ կապված հարցերի դեպքում ՋՕ ընկերությունը ժամանակին արձագանքել է, թեպետ մարզում ոռոգման խնդիր դեռևս կա: Կարեն Կարապետյանն առաջարկել է դիտարկել հարցի լուծման հետևյալ տարբերակը. եթե կան հողատարածքներ (ամբողջությամբ կամ մասնակի), որոնք կարող են պոտենցիալ ներդրողին տրվել սեփականության իրավունքով՝ ջրամատակարարումն ապահովելու պայմանով, ապա այդ ճանապարհով գնալը կարող է աշխատել: Վարչապետը գոհունակություն է հայտնել գյուղատնտեսության ոլորտում 2017 թ. կատարված աշխատանքից և արձանագրված ցուցանիշներից՝ հորդորելով չհոգնել և ավելի մեծ թափով շարունակել աշխատել:

Զեկուցվել է, որ մեկ շնչին ընկնող սեփական եկամուտների տեսակարար կշիռը ընդհանուր եկամուտների մեջ 2017 թ. կազմել է 25.7 տոկոս՝ 2016 թ. 22.2 տոկոսի դիմաց: 2018 թ. նախատեսվում է այդ ցուցանիշը հասցնել 30.6 տոկոսի: Աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտում 2017 թ. հավաքագրվել է 64 մլն դրամ՝ 2016 թ. 55 մլն դրամ, 2018 թ. նախատեսվում է հավաքագրել 96 մլն դրամ: Ծախսերը 232 մլն, 2017 թ. 278 մլն, 3030 մլն 2018 թվականին: Կառավարության ղեկավարը Տավուշի մարզում այս ոլորտի պատասխանատուների ուշադրությունը հրավիրել է ծախսեր-եկամուտներ անհամամասնական հարաբերակցության վրա՝ հանձարարելով վերանայել պլանավորումը: «Մենք անցած տարի հանրապետությունով մեկ բավական մեծ աճ ենք ունեցել: 2016 թ. մենք 800 մլն դրամ հավաքում էինք, 2.7 մլրդ դրամ սուբսիդավորում էինք, 3.5 մլրդ դրամ ծախսում էինք: Այս տարի մենք պլանավորել ենք հավաքել 3.7 մլրդ դրամ և նույն 3.5 մլրդ դրամը ծախսել: Մենք որոշակի կողմնորոշիչներ տալիս ենք, բայց ձեր սակագին որոշողը դուք եք: Ձեր բյուջեն պետք է ծախսափակ լինի, որովհետև ծախսը մեծացնում եք, սակայն համաչափ մուտքեր չեք բերում: Սուբսիդիան մենք շարունակելու ենք տրամադրել, բայց ոչ թե նրա համար, որ այդ գումարները ծախսվեն ոչ թե աղբահանության վրա, այլ որևէ մնայուն բանի ստեղծման համար: Համայնք առ համայնք ուսումնասիրեք ծախսերը և հասկացեք՝ ինչու են աճում», – նշել է վարչապետը՝ հանձնարարելով տեղեկատվությունը ներկայացնել Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն:

Առողջապահության ոլորտում մարզի 4 բժշկական կենտրոնների կողմից մատուցվող վճարովի ծառայությունների ընդհանուր գումարը 2017 թ. կազմել է 432,5 մլն դրամ՝ 2016 թ. 353.4 մլն դրամի դիմաց, 2018 թ. նախատեսվում է թիվը հասցնել 507 մլն դրամի: Վարչապետն անդրադարձել է առողջապահության ապահովագրության կարևորությանը՝ նշելով. «Մենք չենք կարող լավ առողջապահական համակարգ ունենալ առանց ապահովագրության: Պետությունը պետք է հստակ ծրագիր ունենա, որպեսզի մենք տարածքային համաչափ զարգացման այս խնդրին ուշադիր լինենք: Բայց եթե խաղի կանոնները ճիշտ դնենք՝ օպտիմալացման խնդիր, լավ աշխատող, վճարովի ծառայություն, այս բոլոր խնդիրները դուրս են գալու: Մրցակցությունն այդ ամենը կարգավորելու է», – ընդգծել է Կարեն Կարապետյանը:
Կրթության ոլորտում 2017 թ. զարգացումների վերաբերյալ վարչապետին զեկուցվել է, որ մարզի 27 դպրոցում, հիմնականում գյուղական համայնքներում, ստեղծվել են ռոբոտաշինության լաբորատորիաներ, օտար լեզուների ուսուցիչների պակաս գրեթե չկա. այդ պահանջարկը բավարարվում է «Դասավանդի´ր, Հայաստան» (Teach for Armenia) ծրագրի մասնակիցների կողմից: Մարզի բոլոր դպրոցներում դասավանդվում է օտար լեզու, 7 դպրոցում՝ նաև երկրորդ օտար լեզու: Ավագ դպրոցներում ներդրվել է ձեռնարկատիրություն առարկան, որը բավական արդյունավետ է: Դիլիջանում IDeA հիմնադրամի աջակցությամբ կազմակերպվել է հանրապետական մասշտաբով բարձր դասարանների բիզնես ծրագրերի (նաև անգլերենով) մրցույթ, որի հաղթողը Դիլիջանի դպրոցն է ճանաչվել՝ ստանալով արտերկրում կարողությունները զարգացնելու հնարավորություն: Կառավարության ղեկավարը ողջունել է կատարված աշխատանքը՝ կարևորելով երեխաների բազմակողմանի զարգացման համար անհրժեշտ կրթական հնարավորությունների ապահովումը:

Խորհրդակցությանը քննարկվել են նաև համայնքային, մարզային և հանրապետական գույքի արդյունավետ կառավարմանը, շինթույլտվությունների քանակին և շինարարության ծավալին, միջհամայնքային ճանապարհների վերանորոգման ոչ ստանդարտ լուծումներ գտնելուն, Տավուշի մարզի գոտիավորմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր: