Ձեզնից ամենաշատն եմ դժգոհ. Բագրատ Ասատրյանը՝ «Իմ քայլի» պատգամավորին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մեր հասարակությունը խոր նահանջ է ապրում կրթության առումով: Մեզ կիրթ մարդ է պետք, բայց այսօր դպրոցից մինչև համալսարաններ խայտառակ վիճակ է: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց տնտեսագետ Բագրատ Ասատրյանը։

«Ձեզանից ամենաշատն եմ դժգոհ, որովհետև այս իշխանությունը նոր մշակույթ մտցրեց»,- դիմելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանին՝ նշեց Ասատրյանը:- Նկատելի է անտարբեր, անորոշ վերաբերմունք ծրագրային փաստաթղթերի նկատմամբ, և ունիկալ հատկություն՝ վճիռ չկայացնելու, ձգձգելու: Այս իշխանությունների գալուց հետո տարեցտարի ծրագրային ցուցանիշները նվազում են մեծ խոստումների ներքո»:

«Ես քաղաքական գործընթացների մասնակից եմ եղել, սրանք ամենախայտառակ ընտրություններն են մեր պատմության մեջ։ Ես երբեք թույլ չեմ տա, որ մոռանան 2008 թվականը, երբ դրեցին մեր քաղաքացիներին գնդակահարեցին։ Այսօր, ինչ կատարվում է, բոլոր իրավիճակներում թիվ մեկ պատասխանատուն իշխանությունն է։ Եվ այսօր էլ ուշ չէ այդ տոնը փոխել, մարդկանց տրամադրել, որ մենք բոլորս ՀՀ քաղաքացի ենք, որ այդ ընտրապայքարն անում ենք հանուն Հայաստանի։ Որևէ մեկը դրա մասին չի խոսում իշխողներից։ Այսպես մենք կունենանք շատ ավելի վատ Հայաստան, քան ունեցել ենք։

Վտանգված է Հայաստանը, բոլորս հասկանում ենք։ Այն ծրագրերը, որոնք մեր ոչ բարեկամները, անգամ բարեկամները ունեն, շատ են տարբերվում այն ցանկություններից, որոնք մենք ունենք։

Ես համոզված եմ ասում, որ Ադրբեջանի այս ղեկավարն իր իշխանությունը պահելու համար պետք է ոտնձգություն անի Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ, պետք է մտնի ու ցույց տա իր ժողովրդին: Եվ սա շատ լուրջ վտանգ է, որը պարտադրում է մեր բոլոր կարողությունները, գիտելիքները, ծրագրերը ի մի բերել»,- ասաց Բագրատյանը՝ ընդգծելով, որ պետք է համախմբվել:

Մանրամասները՝ տեսանյութում: