Լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքչյանը Բաքվի դատարանին խնդրել է արդարացնել իրեն․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Բաքվի ռազմական դատարանում այսօր շարունակվել է լիբանանահայ ռազմագերի Վիգեն Էուլջեքչյանի շինծու քրեական գործով դատավարությունը։

Ադրբեջանական լրատվամիջոցներւ հաղորդմամբ՝ դատավոր Էլբեյ Ալլահվերդիևի նախագահությամբ ընթացող նիստում մեղադրյալի փաստաբանը հանդես է եկել ելույթով, որում նրա համար արդարացնող դատավճիռ է խնդրել։ Այնուհետև վերջին խոսքի հնարավորություն է տրվել Վիգեն Էուլջեքչյանին, որը խնդրել է արդարացնող վճիռ կայացնել։

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու։ Այն կհրապարակվի հունիսի 14-ին։
Նշենք, որ հունիսի 8-ին կայացած դատական նիստում մեղադրող դատախազը պահանջել էր հայ ռազմագերուն 20 տարվա ազատազրկման դատապարտել։

Հիշեցնենք՝ Բաքուն շինծու քրեական գործ է հարուցել Վիգեն Էուլջեքչյանի նկատմամբ՝ նրան մեղադրելով վարձկանության մեջ։ 2020 թվականի սեպտեմբերի 29-ին Բեյրութում բնակվող Էուլջեքյանը, իբր, ընդունել է Հովակ Կիկիյանի առաջարկը՝ մասնակցել ռազմական գործողություններին որպես «վարձկան»՝ 2․500 դոլար վարձատրության դիմաց։ Այսպիսի շինծու գործերով Բաքուն ցանկանում է խոչընդոտել հայ գերիների վերադարձին։

Էմմա Չոբանյան