ԵՄ երկրների բնակիչները Թուրքիային համարում են թշնամի, ոչ թե դաշնակից․ հետազոտություն

Լուրեր

21.07.2026 | 13:50
ՀԴԲ ղեկավար Քեշ Պատելը ծրագրում է հոկտեմբերին Ռուսաստան այցելել
21.07.2026 | 13:47
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի վերաբերյալ գործը դատարան է ուղարկվել
21.07.2026 | 13:41
PKK-ն հայտարարել է, որ խաղաղության գործընթացում օրենսդրությամբ պետք է ապահովվի Օջալանի և մյուս բարձրաստիճան ղեկավարների ազատ արձակումը
21.07.2026 | 13:33
Տեխնիկական խոտանն օգտագործելով 6.7 մլն դրամ է հափշտակել․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
21.07.2026 | 13:26
Արթուր Գալոյանն առաջին գոլն է խփել նոր մրցաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 13:15
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
21.07.2026 | 13:12
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ․ Հայհիդրոմետ
21.07.2026 | 13:04
Նիկարագուայի 80-ամյա նախագահը հայտարարել է, որ երկրում այլևս ընտրություններ չեն անցկացվի
21.07.2026 | 12:53
Թրամփը 50 տոկոս մաքսատուրք է սահմանել Կանադայից ներմուծվող որոշ ապրանքների համար
21.07.2026 | 12:45
Լամին Յամալը թագով է մասնակցել Իսպանիայի հավաքականի չեմպիոնական շքերթին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 12:34
Նարեկ Մկրտչյանն ու CEPA-ի ղեկավարությունը քննարկել են Հայաստանի առաջնահերթությունները
21.07.2026 | 12:22
Իրանցիները 14,5 մլն դոլար պարտք են եղել Ծառուկյանին, 2 տարում պետք է վերադարձնեին գումարը․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 12:17
Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
21.07.2026 | 12:10
«Արարատցեմենտ»-ում պետությունը կառավարիչ կնշանակի // Ծնվել է Մարմարիկում խեղդված Տիգրանի եղբայրը. ԼՈՒՐԵՐ
21.07.2026 | 12:05
Կոնֆերենցիաների լիգայում «Նոայի» հավանական մրցակիցը տնային խաղերն անցկացնում է Ադրբեջանում
Բոլորը

ԵՄ անդամ երկրների ավելի շատ բնակիչներ են Թուրքիային համարում հակառակորդ, այլ ոչ գործընկեր։ Այս մասին ասվում է Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի (ECFR) կողմից արված հասարակական կարծիքի ուսումնասիրության մեջ, գրում է «Ահվալ» գործակալությունը։

Ըստ հարցման՝ եվրոպացիների 26 տոկոսը Թուրքիային համարում է հակառակորդ կամ երկիր, որի հետ առկա է հակամարտություն, իսկ 25 տոկոսը՝ անհրաժեշտ գործընկեր։

Թուրքիան պաշտոնապես ԵՄ անդամակցության թեկնածու է 1999 թվականից։ Անդամակցության հարցով բանակցությունները պաշտոնապես մեկնարկել են 2005 թվականի հոկտեմբերին, սակայն վերջին տարիներին կանգ են առել Թուրքիայի՝ ԵՄ անդամի թեկնածության չափանիշներին չհամապատասխանելու պատճառով։

Հարցվածների միայն 4 տոկոսն է Թուրքիային համարել դաշնակից, որը կիսում է նույն արժեքներն ու շահերը։ Ի դեպ, Գերմանիայում գրանցվել է ամենաբարձր ցուցանիշը, որտեղ հարցվածների շուրջ 41 տոկոսը Թուրքիային հակառակորդ է համարել։

«Հաշվի առնելով, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ի տարբերություն Չինաստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Ճապոնիայի, որոնց եվրոպացիները համարում են ավելի պակաս սպառնալիք, այս արդյունքը բավականին մտահոգիչ է»,- ասվում է ECFR-ի ուսումնասիրության մեջ:

Բացի այդ, ըստ զեկույցի՝ եվրոպական չափանիշներին ու արժեքներին մերձենալու փոխարեն՝ Թուրքիայում հետընթաց է գրանցվել օրենքի գերակայության և հիմնարար իրավունքների պաշտպանության, ինստիտուցիոնալ բարեփոխումների և առճակատվող արտաքին քաղաքականության առումներով։

Էմմա Չոբանյան