Գյումրիում Փաշինյանի և Քոչարյանի կողմնակիցների միջև հրմշտոցի փաստով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեկ Գյումրու Սայաթ-Նովա 1 հասցեում գտնվող «Վերածնվող Հայաստան» կուսակցության մարզային գրասենյակի դիմաց Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ ՀՀ ոստիկանության Գյումրիի «Կումայրի» բաժնում նյութեր են նախապատրաստվում։

ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը Factor.am-ին տեղեկացրեց, որ նյութերի նախապատրաստման համար հիմք է հանդիսացել «Վերածնվող Հայաստան» կուսակցության Շիրակի մարզային գրասենյակի ղեկավար Կարապետ Պողոսյանի այն գրառումը, որ ՔՊ-ի երթի ժամանակ Գյումրու Սայաթ-Նովա փողոցում կրծքավանդակի հատվածում հարված է ստացել։

Կարապետ Պողոսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ իրեն հրավիրել են ոստիկանություն, սակայն չի ուզում դեպքի մասին մանրամասներ ասել։ Ըստ նրա, հունիսի 9-ին ժամը 20:20 սահմաններում, երբ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՔՊ-ականները քայլերթ էին անցկացնում Գյումրիում՝ անցնելով իրենց գրասենյակի դիմացով, հայտնվել են սադրիչներ, որոնք սկսել են «Նիկոլ, դավաճան» բղավել։

Կարապետ Պողոսյանի խոսքով՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու Խաչատուր Սուքիասյանն էլ այդ պահին հրահանգել է կարմիր բերետավորներին քաշքշել իրենց։ Միջադեպը, ըստ «Վերածնվող Հայաստան» կուսակցության մարզային գրասենյակի պատասխանատուի, հարթել են տեղի ոստիկանները՝ կանգնելով կարմիր բերետավորների ու Ռոբերտ Քոչարյանի համակիրների միջև ու թույլ չտալով բախումներ։

Մենք պարզաբանում խնդրեցինք նաև Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանից։ Նա աբսուրդ համարեց այս պատմությունը։ «Եթե ցնդաբանություն են ասում, ոնց կարող եմ մեկնաբանել»,- ասաց Աննա Մկրտչյանը։

Արմիկ Մովսիսյան