Առողջապահության նախարարի հրամանը՝ COVID-19-ի դեմ պատվաստումից հետո առաջացած հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի հետ կապված

Լուրեր

09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
09.06.2026 | 20:14
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը այցելել է Սյունիք
09.06.2026 | 20:00
Վստահ եմ՝ ԱԺ անցած ընդդիմադիր ուժերում կլինեն անձինք, ում հետ ՔՊ-ն կաշխատի․ կլանային շահերը ցածր կդասեն պետականից․ Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 19:58
Ընթանում է ընտրությունների արդյունքների վերահաշվարկը․ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 19:44
27 պատռած քվեաթերթիկ վավեր ճանաչվեց․ «Ծալածները համարել են անվավեր ու պատռել». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 19:30
Այս հաղթանակը հաստատում է, որ ՀՀ ժողովուրդը սատարում է երկրի հետագա կայուն զարգացումը. Ղրղզստանի նախագահ
09.06.2026 | 19:17
ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է Վրաստանում չինական և ռուսական ազդեցության վերաբերյալ օրինագիծ
09.06.2026 | 19:04
Առաջիկա ժամերին Վանաձոր համայնքում սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ և կարկուտ
09.06.2026 | 18:49
Թբիլիսիի կողմից Բաքու արտաքսված ադրբեջանցի լրագրողը կալանավորվել է
09.06.2026 | 18:39
Կարապետ Գուլոյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
09.06.2026 | 18:36
Ֆիլիպիններում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի
09.06.2026 | 18:28
Մեծ Բրիտանիան ակնկալում է աշխատել Հայաստանի նոր, ժողովրդավարորեն ընտրված կառավարության հետ․ Սթիվեն Դաութին շնորհավորել է Փաշինյանին
Բոլորը

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հունիսի 4-ին հրաման է ստորագրել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումից հետո առաջացած հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի (ՀԱԴ) կորոնավիրուսային հիվանդության նկատմամբ պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով հետազոտություն իրականացնելու վերաբերյալ։

Հրամանում մասնավորապես ասված է․

«1. Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ «ՀՎԿ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ) գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանին, սահմանված կարգով ապահովել.

1) կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումից հետո առաջացած ՀԱԴ-երի՝ (թրոմբոցիտոպե նիա, արյան մակարդելիության խանգարումներ, արտահայտված հևոց, դժվարաշնչություն, ցավ կրծքավանդակի շրջանում, կոմատոզ վիճակ, վերջույթների այտուց, վերջույթների ցիանոզ, վերջույթների ցանավորում, ցավ հոդերում, այտուց հոդերում, գլխապտույտ, արում, հեմոռագիկ վասկուլիտի նշաններ, արտահայտված տախիկարդիա, մարմնի թմրածություն, վերջույթների թուլություն, սուր շնչական ծանր վարակի ախտանշաններ՝ մկանացավ, հոդացավ, ընդհանուր թուլություն, ինչպես նաև պատվաստումից հետո 14 օրվա ընթացքում 3 օր և ավելի տևող ջերմության բարձրացում և այլն) կորոնավիրուսային հիվանդության նկատմամբ ՊՇՌ մեթոդով հետազոտությունների իրականացումը:

2. Հայաստանի Հանրապետության մարզպետարանների առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետերին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանին (համաձայնությամբ), բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների տնօրեններին, ապահովել.

1) Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումից հետո առաջացած ՀԱԴ-երի (թրոմբոցիտոպենիա, արյան մակարդելիության խանգարումներ, արտահայտված հևոց, դժվարաշնչություն, ցավ կրծքավանդակի շրջանում, կոմատոզ վիճակ, վերջույթների այտուց, վերջույթների ցիանոզ, վերջույթների ցանավորում, ցավ հոդերում, այտուց հոդերում, գլխապտույտ, խոսակցության խանգարում, հեմոռագիկ վասկուլիտի նշաններ, արտահայտված տախիկարդիա, մարմնի թմրածություն, վերջույթների թուլություն, սուր շնչական ծանր վարակի ախտանիշներ՝ մկանացավ, հոդացավ, ընդհանուր թուլություն, ինչպես նաև պատվաստումից հետո 14 օրվա ընթացքում 3 օր և ավելի տևող ջերմության բարձրացում և այլն) կորոնավիրուսային հիվանդության նկատմամբ ՊՇՌ մեթոդով հետազոտության համար նմուշառումը և նմուշի տեղափոխումը «ՀՎԿ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ»:

Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարվել է Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին: