Սահմաններից զորքը բերվում էր Երևան․ Սասուն Միքայելյանը «Մարտի 1»-ի դեպքերի մասին
Քաղաքականություն
23.02.2018 | 18:23«Այս տարիների ընթացքում բոլորիս համար էլ ամեն ինչ պարզ է։ Այս երկրում կա պրոբլեմ, որը պետք է լուծվի։ Կոստանյանն ասում է, որ Սահմանադրության այսինչ կետի համաձայն նախագահ Քոչարյանը պարտավոր էր արտակարգ ռեժիմ հայտարարել hանրապետությունում սահմանների պաշտպանության համար։ Սահմանների պաշտպանությունը Երևանում չէր։ Սահմաններից զորքը բերվում էր Երևան»,- ԱԺ-ում այսօր հրավիրված «Մարտի 1»-ի դեպքերի վերաբերյալ լսումների ընթացքում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։
Նա նաև հավելեց․ «Ով ինչ անում է, անում է իրեն։ Ժամանակի ընթացքում այդ բոլոր դառնությունները կմնան ձեզ»։
Մանրամասները՝ տեսանյութում։