Մեկի պատճառով մի ամբողջ ժողովուրդ չպետք է տուժի․ Գագիկ Ծառուկյանի ելույթը՝ Գավառում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 15:19
ՌԴ-ն Սև ծովում հարվածել է Տանզանիայի դրոշի ներքո նավարկող նավին․ նավապետը զոհվել է
17.09.2026 | 15:10
Փաշինյանը՝ ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին // Գերմանիան ՀՀ ՊՆ-ին ձնագնացներ է նվիրել․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 15:07
Ռուբեն Մխիթարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ
17.09.2026 | 15:02
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ-ում ՌԴ ներդրումներով ընկերությունների նկատմամբ, իբր, «ռեյդերային զավթում» է իրականացվում
17.09.2026 | 14:54
Մատենադարանի ձեռագրական գանձարանը համալրվել է 1491 թվականի Շարակնոցով
17.09.2026 | 14:49
Տեղեկություն Կիպրոս – Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ
17.09.2026 | 14:40
Կոռուպցիոն սկանդալի ֆոնին՝ Զելենսկին Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել
17.09.2026 | 14:33
ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններին
17.09.2026 | 14:24
Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, թե Բաքուն կարող է Հայաստանի տարածքում հուշարձաններ «վերականգնել»
17.09.2026 | 14:15
Արման Ծառուկյան. «Ռուֆիին հաղթելու դեպքում կանցկացնեմ չեմպիոնական մենամարտ»
17.09.2026 | 14:15
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 14:10
ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել մահացած զինծառայողի գործով
17.09.2026 | 14:07
Մի աղջիկ գրել է՝ ուզում է հաջորդ դաշնակցականներից լինել Քրիստինե Վարդանյանից հետո, ապրեք Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:59
Ֆինլանդիան հավատում է Հայաստանին և հայերի կարողությանը՝ հեռանալու անցյալից․ ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:52
Հորս մասով փորձում է հաճոյանալ Ալիևին. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մենք պրոբլեմներ շատ ունենք, բայց դրանք բոլորը լուծելի են: Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, Գավառում քարոզարշավի ժամանակ իր խոսքում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

«Բոլոր ոլորտներին պետք է ուշադրություն դարձնել, քայլ կատարել: Մեկի պատճառով մի ամբողջ ժողովուրդ չպետք է տուժի…

Հիմնական մեղավորը ժողովուրդն է. ամեն մեկը պետք է մեղավոր ճանաչի իրեն, ոչ թե ուրիշի վրա մեղադրանքը գցի։ Ձեզ շատ առաջարկներ են անում, որոշողը դուք եք, որևիցե մեկի խոսքին մի՛ խաբվեք»,-ընդգծեց ԲՀԿ ղեկավարը:

«Ես ասում եմ այն, ինչ կարող ենք անել։ Ձեր ցավը տանեմ, կտաք, չեք տա, Ծառուկյանը դրանից վատ չի զգում, Ծառուկյանը լավ է զգում, որ իր հնարավորությունը, իր կապերը ուզում է օգտագործել ի օգուտ իր ժողովրդի, իր պետության։ Դուք պետք է լավ լինեք, հզոր լինեք, բարեկեցիկ լինեք, որ իմ երեխեքը երջանիկ լինեն։ Եթե դուք լավ չեղաք, իմ երեխան լավ չի կարող լինել։ Մի ծաղիկով գարուն չի՛ գա, ժողովո՛ւրդ։ Այսօր պետք է ընդհանուր լինի, մարդկանց հնարավորություն տրվի, մարդիկ պետք է դատարկ-դատարկ չխոսեն, ամեն մարդ պետք է պատասխան տա իր արածի ու չարածի համար»,- նշեց Ծառուկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: